«Սյունյաց երկրի» ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է

06.06.2020 12:28
1543

2019 թ. փետրվարի 5-ին վաղ առավոտյան Կապան քաղաքի Շահումյան փողոցի 20 շենքի բակում հրկիզվել էր «Սյունյաց երկիր» թերթին պատկանող «Վազ 21214» մակնիշի 831 LL 01 հաշվառման համարանիշի մեքենան:

Դեպքից մեկ օր հետո՝ փետրվարի 6-ին, անհայտ անձը «Սյունյաց երկրի» էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն էր ուղարկել այն մասին, որ ունի մեքենան այրողի վերաբերյալ տեսաձայնագրություն եւ առաջարկել էր գնել այն՝ տեղեկացնելով, որ դրա մի հատվածն ուղարկել է լրատվամիջոցի էլ.փոստին:

Նույն օրը, ավելի ուշ, նույնաբովանդակ հաղորդագրություն եւ վնասաբեր ծրագիր պարունակող տեղեկատվություն է ուղարկվել «Սյունյաց երկրի» էլ. փոստին՝ նպատակ ունենալով ոչնչացնել լրատվամիջոցի համակարգչային տեղեկատվությունը եւ ծրագրերը, սակայն հակավիրուսային ծրագիրը թույլ չի տվել վիրուսի գործարկումը եւ հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ այն կատարողի կամքից անկախ հանգամանքներով:

Ինչպես մեքենան հրկիզելու դեպքի առթիվ, այնպես էլ լրատվամիջոցի համակարգչային տեղեկատվությունը եւ ծրագրերը ոչնչացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք այնուհետեւ միացվել են մեկ վարույթում:

2019 թ. դեկտեմբերի 11-ին քրեական գործի վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով:

2020 թ. մայիսի 20-ին, սակայն, քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:

«Սյունյաց երկիրը» բարձր է գնահատում կասեցված վարույթը վերսկսելու որոշումը՝ համոզված լինելով, որ դա իրավապահ մարմինների հետեւողական աշխատանքի արդյունք է:

Հիմա արդեն հույս ունենք, որ հանցագործներն ու նրանց ֆինանսավորողը եւ կազմակերպիչները կկանգնեն ոչ միայն Աստծո դատաստանի առաջ:

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40