«Սյունյաց երկրի» խմբագրատանը հյուընկալվել են Թեհրանի «Իսկանյուզ» լրատվական կայքի ներկայացուցիչները

29.12.2025 14:53
543

Դեկտեմբերի 29-ին «Սյունյաց երկրի» խմբագրատուն են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի հեղինակավոր «Իսկանյուզ» լրատվական կայքի՝ միջազգային հաղորդումների խմբագիր Մաջիդ Ֆարոխին և կայքի՝ հանրային դիվանագիտության հարցերով փորձագետ Մեյսամ Ռեզա Զադեն։

Նրանց հետաքրքրել է «Սյունյաց երկրի» դիրքորոշումը հայ–իրանական հարաբերությունների ներկա վիճակի, «Թրամփի ուղու» կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

Սամվել Ալեքսանյանը հարցազրույցի ընթացքում արտահայտել է և՛ լրատվամիջոցի ու նրա հետևորդների, և՛ բազմահազար սյունեցիների դիրքորոշումը՝ հյուրերին հետաքրքրող հարցերի վերաբերյալ։

Ինչ վերաբերում է հայ–իրանական և մասնավորապես Սյունիք–Իրան մշակութային կապերի հետագա ակտիվացմանն ու զարգացմանը, ապա, ըստ Սամվել Ալեքսանյանի, դրա համար առկա են բոլոր հնարավորությունները, նաև պատմական հիմքերը, մնում է խոսքից գործի անցնել։

«Իսկանյուզի» ներկայացուցիչները հայտնել են Իրանի Իսլամական Հանրապետությունում իշխող տեսակետը, որ Հայաստան–Իրան՝ հազարամյակներ շարունակ գոյություն ունեցած և գործող հաղորդակցության ուղիները որևէ երկիր՝ ինչ փաթեթավորմամբ կամ պատրվակով էլ ներկայացնի, չի կարող սահմանափակել և խոչընդոտների դեմ առնել։

Ըստ Իրանում իշխող մեկ այլ տեսակետի՝ անթույլատրելի է տարածաշրջանում գոյություն ունեցող պետական սահմանները վերանայելու ամեն մի փորձ, ինչի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն իշխանությունն ունի հստակ դիրքորոշում։

Սամվել Ալեքսանյանի հետ հարցազրույցը «Սյունյաց երկրի» հարթակներով կհրապարակվի «Իսկանյուզի» թողարկումից հետո։

Ի դեպ, «Իսկանյուզի» հաղորդումները սփռվում են ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետությունում, այլև Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40