«Սյունյաց երկրի» նոր հոդվածաշարը՝ նվիրված Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հիմնադրման 70-ամյակին

06.09.2022 11:15
3517

Յոթ տասնամյակ առաջ էր՝ 1952 թվականին, երբ հիմնադրվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ Հայաստանի հանքարդյունաբերական հսկան, Սյունիքի մարզի ամենախոշոր գործատուն:

Հոբելյանի առիթով syuniacyerkir.am կայքում և կայքի Syuniac Yerkir Newspaper ֆեյսբուքյան էջում սկսում ենք նոր հոդվածաշարի հրապարակումը:

Նախատեսում ենք առաջիկա ամիսներին, որոշակի պարբերականությամբ, լրագրային նյութեր հրապարակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հիմնադրման, անցած ճանապարհի և ներկա ընթացքի, ինչպես և գլխավոր սեփականատիրոջ (բաժնետիրոջ) ու ընկերության կառավարումը ստանձնած նոր թիմի գործունեության վերաբերյալ:

Ընկերությունն այսօր հանրապետության թիվ 1 հարկատուն է, ընդ որում՝ 2022 թ. առաջին կիսամյակում վճարել է այնքան հարկ, որքան  ընկերությունը կամ հանրապետության որևէ մեկ այլ տնտեսվարող չի վճարել նույնիսկ ամբողջ տարվա ընթացքում: Եվ նման արդյունքը ոչ թե հանքանյութի արդյունահանման ծավալների մեծացման, այլ հիմնականում տնտեսության արդյունավետ կառավարման շնորհիվ է:

Այդ ամենին զուգահեռ նոր քաղաքականություն է որդեգրվել բնապահպանության ոլորտում. արդեն իսկ ականատես ենք լուրջ ներդրումների, որն իրավիճակ է փոխում շրջակա միջավայրի հանդեպ  գործելակերպում:

Ընկերությունը եղել և մնում է տարածաշրջանի սոցիալական կայունության և ներդաշնակ զարգացման գլխավոր երաշխավորը, ինչից ելնելով էլ ուշադրություն կդարձնենք սոցիալական մեծամասշտաբ ծրագրերի իրականացման ընթացքին:

ԶՊՄԿ-ի նոր թիմի որդեգրած արժեհամակարգում առանցքայինը մարդն է, ինչի համար նորովի է կարևորվել աշխատանքի անվտանգությունը:

Նոր սեփականատերը Հայաստանի կառավարությանը (պետությանը) մասնաբաժին է նվիրաբերել. այս պահին ըկերության բաժնեմասերի 21,6 տոկոսը պատկանում է կառավարությանը, ինչը վկայում է ակտիվ գործընկերության, ինչպես և համատեղ ծրագրեր իրականացնելու մտադրության մասին:

Հոդվածաշարում տեղ կգտնեն հանքագործների նախորդ սերունդների ներկայացուցիչների հուշեր, նաև հուշագրություններ նշանավոր մարդկանց՝ Քաջարան կատարած այցելությունների մասին, հատվածներ Քաջարանի հանքարդյունաբերությանը նվիրված գեղարվեստական գործերից:

Կներկայացվեն գործընկեր կազմակերպությունների (նախկին և ներկա), ինչպես և ընկերության սոցիալական քաղաքականության շահառուների (համայնքային իշխանություններ, պետական ու համայնքային կազմակերպություններ, ՀԿ-ներ, ֆիզիկական անձինք և այլն) արձագանքներ և, իհարկե, նրանց շնորհավորանքներն ու գնահատանքի խոսքերը:

Ընթացքում հարցազրույցներ կհրապարակվեն նոր սեփականատիրոջ (բաժնետիրոջ) որդեգրած ռազմավարության առանձին հարցերի, հանրությանը հետաքրքրող խնդիրների վերաբերյալ:

Անշուշտ, հաճելի կլինի լսել նաև նրանց, ովքեր ներկայումս աշխատում են ընկերությունում:

Կլուսաբանվեն ընկերության առանձին տեղամասերի, գործընկեր (արբանյակ) կազմակերպությունների աշխատանքները:

Կներկայացնենք նրանց, ովքեր 70 տարվա ընթացքում գլխավորել են Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի երթը:

Սույն սկսվածք-խոսքում, բնականաբար, հնարավոր չէ ներկայացնել բոլոր թեմաները, որոնք նախատեսում ենք հրապարակել հոդվածաշարի շրջանակներում: Ընթացքում, կարծում ենք, նոր թեմաներ կծնվեն, այդ թվում՝ ընթերցողների կողմից առաջարկվող:

Բոլոր այդ հրապարակումները, ի վերջո, տեղ կգտնեն  «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարում, որը նվիրված կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հոբելյանին:

Նախապես շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կաջակցեն մեր պարբերականի խմբագրակազմին՝ հոդվածաշարն առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար:

Սամվել Ալեքսանյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12