«Տա Թև երիտասարդությանը» խորագրով մեկօրյա աննախադեպ ճամբար

29.06.2022 12:46
1457

Հունիսի 26-ը տոնական էր Տաթև համայնքում։ Վաղ առավոտվանից համայնքի տարբեր բնակավայրերի մոտ հարյուր երիտասարդ շտապում էին մասնակցելու Տաթևի համայնքապետարանի  նախաձեռնած «Տա Թև երիտասարդությանը» մեկօրյա ճամբարին, որը կազմակերպվել էր Սյունյաց չքնաղ բնաշխարհի նշանավոր վայրերից մեկի՝  Սատանի կամրջի մերձակայքում գտնվող առողջարանի տարածքում։

Ճամբարի աշխատանքներին ներկա էին Տաթև համայնքի ղեկավար կազմը՝ համայնքապետ, ճամբարի ղեկավար Սամվել Լալայանի գլխավորությամբ։

 Մասնակցում էին նաև համայնքի  բնակավայրերի վարչական ղեկավարներ, Հայաստանի տարբեր բնակավայրերից հյուրեր:

Ճամբարի բացմանը ողջույնի և ողջերթի խոսք ասաց Սամվել Լալայանը, ով կարևորեց երիտասարդության՝ սեփական բնակավայրում մնալու, աշխատելու, ընտանիքներ ստեղծելու և համայնքը զարգացնելու ձգտումն ու առաքելությունը։ Նա նաև երիտասարդությանն առնչվող հարցերին լուծումներ տալը համայնքի գործունեության առաջնահերթություներից համարելով՝ նշեց, որ միջոցառման կազմակերպման նպատակների առանցքում եղել են վերոնշյալ հարցերը քննարկելը և դրանց շուրջ մասնագետների, երիտասարդների կարծիքները, առաջարկությունները լսելն ու ընդհանրացնելը։

Սամվել Լալայանը  շնորհակալություն հայտնեց մյուս հովանավորներին՝ ի դեմս զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի, ADRA ընկերությանը, դասընթացավարների, ովքեր սիրով համաձայնել և աջակցել են ճամբարի կազմակերպմանը։

Մասնակիցներին ողջունեց և ընդգրկված դասընթացների, մյուս միջոցառումների բովանդակային կարևորության մասին խոսեց Տաթևի համայնքապետի օգնական, ճամբարի կազմակերպիչ Արևիկ Աբելյանը։ Նա ևս երախտագիտություն հայտնեց ճամբարի աջակիցներին, դասընթացավարներին, մասնակիցներին՝ ներդրված ջանքերի և ակտիվ մասնակցության համար։

Օրվա ընթացքում  անձնային և մասնագիտական աճի, առողջության և ընտանիքի թեմաներով դասընթացներ վարեցին մայրաքաղաքից ժամանած դասընթացավարները։

Ելույթներ ունեցան նաև համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներն ու «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը։

Մինչև կեսգիշեր տևած ճամբարն անցավ հետաքրքիր և անակնկալներով հարուստ մթնոլորտում՝ մշակութային, կրթական, սպորտային֊ժամանցային տարբեր քննարկումներով ու ելույթներով։ Իսկ ճամբարի ավարտին մասնակիցներն ավանդական դարձած խարույկի շուրջ ամփոփեցին իրենց տպավորություններն ու ներկայացրին օրվա խորհրդին առնչվող իրենց առաջարկությունները։

Նշենք, որ «Տա Թև երիտասարդությանը» ճամբարի մասնակիցներից յուրաքանչյուրը խորհրդանշական 1000 դրամ նվիրաբերեց՝  բարեգործության համար։

Նոննա Միրզոյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40