Թաղման նպաստի դիմումը կարելի է ներկայացնել նաև ՔԿԱԳ տարածքային մարմին

03.03.2020 18:55
1199

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ արդարադատության նախարարությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և Սոցիալական ապահովության պետական ծառայության էլեկտրոնային կառավարման համակարգերի համակցման միջոցով քաղաքացիների համար հնարավորություն են ստեղծել անձի մահվան գրանցումը կատարելուց հետո նույն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում դիմում ներկայացնել՝ թաղման նպաստ ստանալու համար: Այսպիսով, թաղման նպաստ ստանալու դիմում ներկայացնելու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել Սոցիալական ապահովության պետական ծառայություն։

Թաղման նպաստ ստանալու համար դիմումները լրացվելու են բացառապես ՔԿԱԳ մարմնի աշխատակցի կողմից: Դիմումի ստորագրված տարբերակը էլեկտրոնային կառավարման համակարգով ուղարկվելու է Սոցիալական  ապահովության ծառայություն՝ օրենսդրությամբ սահմանված ընթացք տալու համար:

Դիմողները հնարավորություն ունեն նաև ինքնուրույն ընտրելու այն առևտրային բանկը, որտեղից ցանկանում են ստանալ թաղման նպաստը: Բանկերի ցանկը և անհրաժեշտ խորհրդատվությունը տրամադրվելու է ՔԿԱԳ աշխատակիցների կողմից՝ մահվան պետական գրանցումը կատարելու ընթացքում: 

Ներկայում թաղման նպաստները փոխանցելու առավելագույն ժամկետը մեկ շաբաթ է, սակայն սոցիալական ապահովության պետական ծառայությունը համապատասխան աշխատանքներ է իրականացնում՝ թաղման նպաստները դիմողներին տրամադրելու առավելագույն ժամկետը կրճատելու և մինչև մեկ աշխատանքային օր սահմանելու ուղղությամբ:

Ծրագիրը մեկնարկում է 2020 թ. մարտի 4-ից: Թաղման նպաստի դիմումների ընդունումը ՔԿԱԳ մարմիններում կրում է կամավոր բնույթ:  Քաղաքացիները թաղման նպաստը ստանալու համար նաև հնարավորություն ունեն դիմելու Սոցիալական ապահովության պետական ծառայություն, այդ թվում՝ առցանց եղանակով:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40