Լենինգրադի հերոս պաշտպանների շարքերում էին բազմաթիվ հայեր

01.02.2024 10:52
763

Լենինգրադի շրջափակումը Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) ժամանակ Լենինգրադ քաղաքի (ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգ) ռազմական շրջափակումն էր նացիստական Գերմանիայի Հյուսիսային բանակային խմբի, ֆիննական և իսպանական Կապույտ դիվիզիայի զինված ուժերի, ինչպես նաև կամավորականների (Հյուսիսային Աֆրիկայից, Եվրոպայից և Իտալիայի թագավորական ռազմածովային ուժերի) կողմից։

Համագործակցելով նացիստական ուժերի հետ, Ֆիննական բանակը ԽՍՀՄ ներխուժեց հյուսիսից, սակայն 1939-40 թվականների Խորհրդա-ֆիննական պատերազմում (Ձմեռային պատերազմ) կորցրած տարածքներն ազատագրելուց հետո, մոտեցավ Լենինգրադին։ Իսպանական Կապույտ դիվիզիան տեղակայվել էր Լենինգրադի շրջափակման հարավարևելյան թևում, Նևա գետից անմիջապես հարավ՝ Կոլպինոյի և Պուշկինի մոտակայքում և նրա հիմնական միջամտությունը Կրասնի Բորում էր՝ Իժորա գետի ավազանի տարածքում։

Տևել է 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թ. հունվարի 27-ը (շրջափակման օղակը ճեղքվել է 1943 թ. հունվարի 18-ին)` 872 օր։

***

Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ զինված ուժերի և քաղաքի բնակչության ռազմական գործողությունները նացիստական և ֆիննական զորքերի դեմ սկսվել է 1941 թվականի հուլիսի 10-ից մինչև 1944 թվականի օգոստոսի 10-ը։ Հարձակման սկզբին Լենինգրադի ուղղությամբ գերմանական և ֆիննական հրամանատարությունը կենտրոնացրել էր 38 դիվիզիա, 1 հեծյալ և 2 հետևակային բրիգադներ՝ հզոր ավիացիայի աջակցությամբ։ Նացիստական զորքերին դիմադրում էին հյուսիսային ռազմաճակատի (հրամանատար՝ գեներալ լեյտենանտ Մ. Պոպով) և հյուսիսարևելյան ռազմաճակատի (հրամանատար՝ գեներալ-մայոր Պ. Սոբեննիկով) զորքերը (39 դիվիզիա, 2 բրիգադ)։ Հարավ-արևմտյան մատույցների պաշտպանությունն ավելի ուժեղացնելու նպատակով ստեղծվեց Լուգայի օպերատիվ խումբ, որի կազմից ռազմաճակատ մեկնեցին 2 հրաձգային դիվիզիա, ժողովրդական աշխարհազորի 1 դիվիզիա և այլ զորամասեր։

***

Քաղաքը և նրա մատույցներն օղակվեցին պաշտպանական հզոր ամրություններով։ Լենինգրադի աշխատավորներից կազմվեցին և ռազմաճակատ ուղարկվեցին աշխարհազորային 10 դիվիզիա, տասնյակ պարտիզանական ջոկատներ։ Քաղաքից էվակուացվեցին երեխաներն ու ծերերը, գործարանների ու ֆաբրիկաների սարքավորումների մի մասը, մշակութային արժեքները։ Հուլիսի 10-ից սկսվեց Լենինգրադի հեռավոր և մոտակա մատույցների պաշտպանությունը, որը տևեց մինչև 1941 թ. սեպտեմբերի վերջը, երբ թշնամին ցամաքից շրջապատեց քաղաքը։ Անցնելով հարձակման, գերմանական զորքերը կարճ ժամանակամիջոցում դուրս եկան Նարվա, Լուգա և Մշագա գետերի սահմանագիծը և լրիվ շրջափակման նպատակով հարձակումը զարգացրին Տիխվինի ուղղությամբ։ Սկսվեց քաղաքի հրետանային և օդային սիստեմատիկ ռմբակոծությունը։ Սեպտեմբերի 28-ին կանգնեցվեց թշնամու զորքերի առաջխաղացումը դեպի Լենինգրադ, և այն գրոհով վերցնելու անհաջող փորձերից հետո, գերմանական հրամանատարությունը որոշեց երկարատև պաշարման միջոցով կոտրել նրա պաշտպանների դիմադրությունը։

Քաղաքի հետ կապը իրականացվում Էր Լադոգայի վրայով նոյեմբերի 16-ին բացված այսպես կոչված «կյանքի ճանապարհով»։ Լենինգրադի վիճակը գնալով ծանրանում էր, հումքի պաշարները շատ սահմանափակ էին, մթերքն ու վառելիքը սպառվում էր։ Նոյեմբերի 20-ից հացի օրապահիկը 125—250 գ էր։ Սկսվեց սովը, որից մահացան 632 253 մարդ։ Պաշարումը ճեղքելու բազմաթիվ փորձերը (1942 թ.) հաջողություն չունեցան։ 1943 թ. հունվարի 12-30-ը Լենինգրադյան և Վոլխովյան ռազմաճակատների զորքերը, հեռավոր գործողության ավիացիայի աջակցությամբ, Բալթիական նավատորմի նավաստիների հետ, Շլիսելբուրգի և Սինյավինի շրջանում ճեղքեցին պաշարման օղակը և վերականգնեցին ցամաքային կապը Լենինգրադի հետ, որը մասամբ թեթևացրեց քաղաքի վիճակը։ Խորհրդային զինված ուժերի 1943-44 թթ. հաջողությունները նպաստավոր պայմաններ ստեղծեցին՝ ձեռնարկելու հարձակողական օպերացիա և վերացնելու Լենինգրադի շրջափակումը։

ԽՍՀՄ հրամանատարությունը հարձակումն իրականացրեց Լենինգրադյան ռազմաճակատի 2-րդ հարվածային, 42-րդ և 67-րդ բանակների, Վոլխովյան ռազմաճակատի 59-րդ, 8-րդ և 54-րդ բանակների և Երկրորդ մերձբալթյան ռազմաճակատի 1-ին հարվածային և 22-րդ բանակների ու Բալթիական նավատորմի ուժերով՝ ներգրավելով հեռավոր գործողության ավիացիա, պարտիզանական ջոկատները ու բրիգադները (ընդամենը՝ 1 241 000 զինվոր ու սպա, 21.600 թնդանոթ ու ականանետ, 1475 տանկ ու ինքնագնաց հրանոթ, 1500 ինքնաթիռ)։ Խորհրդային զորքերը 1944 թ. հունվարի 14-ին անցան հակահարձակման։

***

Հունվարի 27-ին քաղաքի շրջափակումն ամբողջովին վերացվեց։ Ազատագրվեցին Պուշկինը, Կրասնոգվարդեյսկը, Տոսնոն, Լյուբանը, Չուդովոն, Նովոսոկոլնիկին։ Լենինգրադյան և Երկրորդ մերձբալթյան ռազմաճակատների զորքերը շարունակեցին հետապնդել թշնամուն՝ քաղաքից հետ շպրտելով 220—280 կմ։ Ազատագրվեց գրեթե ամբողջ Լենինգրադյան մարզը և Կալինինի մարզի մի մասը, հունիսին՝ նաև Վիբորգն ու Պետրոզավոդսկը։ Լենինգրադի ճակատամարտը քաղաքական և ստրատեգիական խոշոր նշանակություն ունեցավ։ Այդ ճակատամարտում խորհրդային զորքերը ջախջախեցին մոտ 50 գերմանական դիվիզիա։ Խորհրդային հարյուր հազարավոր զինվորներ ու սպաներ արժանացան կառավարական պարգևների, հարյուրավոր մարդիկ՝ Խորհրդային Միության հերոսի կոչման, որոնցից հինգը (Ա. Մազուրենկո, Պ. Պոկրիշև, Վ. Ռակով, Ն. Ստեփանյան և Ն. Չելնոկով)՝ կրկնակի։

Լենինգրադի ճակատամարտում թշնամու դեմ կռվում էին հայ ժողովրդի հազարավոր զավակներ։ Բալթիական նավատորմի ռազմական գործողությունները ղեկավարում էր Հովհաննես Իսակովը։ 1942 թ. դեկտեմբերի 4-ին Պուլկովյան բարձունքների ծանր մարտերում զոհվեց գեներալ-մայոր Բ. Գալստյանը։ Լենինգրադի պաշտպանության օրերին մեծ սխրանքներ կատարեցին հայ օդաչուներ Նելսոն Ստեփանյանը, Լ. Չափչախյանը, Մ. Դավթյանը, Ն. Սաղաթելովը, Գ. Պետրոսյանը, Ա. Ափինյանը, Ն. Սարգսյանը, Ա. Խաչատուրովը, նավատորմային նավաստիներ Վ. Ակոպովը, Մ. Աղաջանյանը, Դ. Մկրտչյանը, սուզանավի մարտական մասի հրամանատար Հ. Հովակիմյանը։ Խիզախությամբ աչքի ընկան հրետանու հրամանատարներ Ս. Հարությունյանը, Ս. Նարինյանը, Ա. Սարգսյանը, Դ. Բաղդասարյանը, Վ. Հարությունյանը, տանկի հրամանատար Ե. Ավետիսյանը։

Լենինգրադի պաշարումը ճեղքելու պատմական փաստաթղթի տակ ստորագրել են Երևանի նախկին Կիրովյան շրջկոմի նախկին առաջին քարտուղար, գումարտակի կոմիսար Հ. Մելքոնյանը և ռոստովցի հայ Ք. Կալուգովը։ Ռազմաճակատին մեծ օգնություն կազմակերպեցին Ռ. Ոսկանյանը (ԽՍՀՍ էլեկտրաարդյունաբերության ժողկոմի տեղակալ), Ա. Տատուսյանցը (քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտ դոցենտ)։ Ծանր պայմաններում պետական կարևոր առաջադրանքներ էր կատարում նավատորմի ջրային տեղամասի պետ Ի. Մամյանը։ Բժշկության բնագավառում աչքի ընկան Ս. Կարճիկյանը, Ա. Կյուչարյանցը։ Լենինգրադի հերոս պաշտպանների շարքերում էին էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վահրամ Փափազյանը, դերասանուհի Ա. Գաբրիելյանը և շատ ուրիշներ։

 

 

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00