«Արևիկ» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել, ինչի առթիվ քրեական գործ է հարուցվել

10.12.2019 14:58
1308

Խոսքը Մեղրասարի ոսկու հանքավայրի մասին է, որի ընդերքօգտագործման իրավունքը 2014-ին ստացել է «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն: Ընկերության սեփականատերերից են Հայաստանի երկու վարչապետների՝ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի օրոք խորհրդական եղած Համլետ Հովսեփյանն ու իր երկու որդիները, որոնք միասին 48,8 % բաժնեմաս ունեն ընկերությունում:

Մնացած 50,2 տոկոսը ռուսական երկու ընկերությունների ձեռքում է: Ընդ որում՝ ընդերքօգտագործման իրավունքը «ԱՏ-Մետալս» ընկերությունը ստացել է հենց այն ժամանակ, երբ Համլետ Հովսեփյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական էր:  

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով պարզվել է, որ նշված 133,6 հա մակերեսով հողատարածքի 33,0002 հա հատվածը համադրվում է «Արևիկ» ազգային պարկ ՊՈԱԿ-ին տրամադրված տարածքի հետ և ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների հողերի կազմում։ 

«2017թ․ ընկերության կողմից ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ՝ առանց նշված հողատարածքի համապատասխան սեփականատերերի  համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրերի, այդ վայրում իրականացվել է ընդերքի օգտագործում: Մասնավորապես արդյունահանվել է 10 հազար տոննա հանքանյութ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին, ընդերքին և դրանում պարփակված օգտակար հանածոներին»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Նյութերի նախապատրաստմամբ նաև պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի իրավասու պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝  թույլ տալով նշված ՍՊԸ-ին պարկի տարածքում, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ, իրականացնել ընդերքօգտագործում: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին:

Նկատի ունենալով, որ նախապատրասված նյութերում առկա են ընկերության՝ շրջակա միջավայրին էական վնաս հասցնելով ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով ընդերքի օգտագործան, ինչպես նաև «Արևիկ» ազգային պարկի իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարելու նպատակով քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզի քննչական վարչություն:

Համաձայն Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության զեկույցի տվյալների՝ ընկերությունը 2016 և 2017թթ. գործունեություն է ծավալել: Առաջին տարում իրացրել է 10,855 տ հանքաքար, որի արժեքը կազմել է 493 մլն դրամ (ավելի քան 1 մլն դոլար):

2017-ին 14,257 տ ոսկու հանքաքար է արդյունահանել: Դրա արժեքը կազմել է 279 մլն դրամ (578 հազար դոլար):

«ԱՏ-մետալս» ՍՊԸ-ն 10 855 տոննա ոսկու հանքաքար է վաճառել հայկական «Թոմ ընդ Միր» ՍՊԸ-ին (այժմ՝ «Մին ընդ միր» ՍՊԸ) և Կապանի ԼՀԿ-ին, որի արժեքը կազմել է 493,428,248 դրամ:

hetq.am

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15