Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դրդողը մինչև 14 տարի կազատազրկվի․ Նաիրա Զոհրաբյան

03.12.2019 14:09
1519

Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դրդողը մինչև 14 տարի կազատազրկվի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է.

«Ցավալի փաստ է, բայց բանակում ինքնասպանության դեպքերի նվազում չկա։ Ոչ կանոնադրական հարաբերությունների պատճաոռվ զինված ուժերում յուրաքանչյուր տարի ավելի շատ զոհ ենք ունենում, քան թշնամու գնդակից։ Իսկ «դեդավշչինայի» եւ բանակային ենթամշակույթի, զինվորին ստորացնելու, նվաստացնելու հետեւանքով ամեն տարի բանակում 9-10 ինքնասպանություն է լինում։

2019-ին արդեն 10, ցավոք, ինքնասպանություն։ Եւ ինքնասպանության դրդելու հոդված 110-ը մեր Քրեական օրենսգրքով նախատեսում է ընդամենը 3 տարի ազատազրկում։ Սա անարդար է եւ եւ գործընկերներիս հետ փոփոխություն եմ առաջարկել Քրեական օրենսգրքում։

Այսուհետ զինվորին նվաստացնողը, ծանակողը, ստորացնողը, ինչի արդյունքում զինվորը, սպան, կդիմի ինքնասպանության՝ 6-12 տարի, իսկ ռազմական դրության կամ պատերազմական գործողության ժամանակ մինչեւ 14 տարի կազատազրկվի։

Ես հասկանում եմ, որ ոչինչ չի ամոքելու մոր վիշտը, որի զավակին ստորացրել ու դրդել են ինքնասպանության, բայց վստահ եմ, որ պատժաչափերի նման խստացումը կսթափեցնի այն «կամանդիրին» ու «հաբռգած» զինվորին, ով որոշել է կայանալ մեկ այլ զինվորի արժանապատվության հաշվին։

Պետական-իրավական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց նախագծին։ Չեմ կասկածում, որ վաղը նույնը կանի խորհրդարանն ամբողջապես։

Սա կարեւոր օրենք է։ Մեր զինվորի արժանապատվությունը մեզանից յուրաքանչյուրի արժանապատվությունն է»:

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34