Տարածաշրջանը ճանաչողների համար Թուրքիայի ՊՆ ակնարկը շատ հստակ է. Վարդան Ոսկանյան

30.01.2024 15:58
830

Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, այս երկրի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Բաքու կատարած այցի ժամանակ սպառնալիք է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ խոսելով այն մասին, որ որոշ երկրներ, իբր, ցանկանում են Հայաստանը վերածել արբանյակ կամ պրոքսի պետության, և եթե Երևանը գնա այդ ուղով, ապա դա կունենա ծանր հետևանքներ: Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով, տարածաշրջանը ճանաչողների համար ակնարկը շատ հստակ է՝ էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը, «որոշ երկրներ» ասելով, ակներևաբար նկատի ունի Իրանը, որը բոլոր մակարդակներում հսկայական ճնշում է բանեցնում հատկապես վիժեցնելու Հայաստանը փաստացիորեն մասնատելուն ուղղված «թուրանական միջանցքի» հեռագնա ծրագիրը։

«Ակնհայտ է, որ հայ-իրանական հազարամյակների հարաբերությունները չեն կարող հանգիստ տալ ո՛չ Բաքվի, ո՛չ էլ վերջինիս օպերատոր էրդողանական վարչախմբերին՝ հատկապես, եթե հաշվի առնենք այդ հարաբերությունների քաղաքակրթական բնույթը և այն հսկայական հավելյալ ներուժը, որը դրանց կարող է հաղորդել մեկ այլ հսկա քաղաքակրթության՝ Հնդկաստանի, ներգրավումը։

Ինչպես պարսկական ասացվածքն է պնդում՝ «անհավատը բոլորի մասին իր հավատքով է դատում», և որովհետև Թուրքիայի համար Բաքվի վարչախումբն իրականում հենց պրոքսի-գործակատարի կարգավիճակ ունի՝ ընդ որում, սկսած 1918թ. առաջին անգամ արհեստածին Ադրբեջանի պատմության թատերաբեմում հայտնվելուց ի վեր, ապա այս թուրքական կարծարատիպը փորձ է կատարվում պրոյեկտել հայ-իրանական հարաբերությունների վրա՝ նպատակ ունենալով հնարավորին խաթարել դրանց խորացման և ռազմավարական մակարդակի բարձրացման յուրաքանչյուր հեռանկար»,-գրել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40