Մաքսային պահոցներում դեղերը պահվում են ոչ հատուկ սառնարանային պայմաններում՝ կարագի, մսամթերքի կողքին, ժամկետներն անցնում են ու այդպես հասնում սպառողին. փորձագետներն ահազանգում են

25.03.2025 14:38
498

Հայաստան դեղորայքը մտնում է սահմանային կետով, այնուհետև մաքսային պահեստ, որոնք ՀՀ-ում 8-9  են, որից ամենաշատ կիրառվողը՝ 3-4 պահեստներն են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը՝ ահազանգելով  դեղորայքի անվտանգության հետ կապված խնդիրների մասին։

«Ստացվում է, որ դեղերի գրանցման, թույլտվության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, քանի որ դեղերը և բժշկական պարագաներն ամիսներով կարող են մնալ մաքսային պահոցներում, որոնք չունեն լիցենզիա, այսինքն հասկանալի չէ, թե ինչ պայմաններում են պահվում այդ դեղերը և պարագաները: Ստացվում է, որ դեղորայքային որակի և անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս»,-ասաց Խաչատրյանը:

Նրա  խոսքով՝ խնդիրն այն է, որ դեղերը Զվարթնոց օդանավակայանում՝ Կարգոյում է մնում, մինչև որ վերջինս թույլտվություն ունենա շրջանառվելու համար, իսկ մինչ այդ, դրանք մնում են պահեստում, որոնք փաստացի  չունեն դեղերի պահպանման ռեժիմ: Երբ դեղորայքը գալիս է Հայաստան, Առողջապահության նախարարության  դեղերի փորձագիտական կենտրոնն օրենքով պետք է նմուշներ վերցնի, այնուհետև հավաստի դեղի գրանցումը Հաստանում, որն իրենց դեպքում մի քանի օրվա փոխարեն տևում է գրեթե մեկ ամիս. «Օրենքով պահեստում մնալու թուլտվությունը պետք է լինի յոթ օր, բայց վերջին մեկ տարում կամ ավելին՝ երեսուն օրն անցնում է՝ համապատասխան մարմինների անգրագետ, անփույթ աշխատանքի արդյունքում: Առհասարակ  դեղորայքը բաժանվում է երեք խմբի. առաջինը, որ պետք է պահվի համապատասխան ջերմաստիճանային ռեժիմում, մյուսը, որ 2-8 ջերմաստիճանային սառնարանային  ռեժիմում և կա դեղորայք, որը մինուս ջերմաստիճանում է պահվում: Արդյոք մաքսային կետում դա ապահովվո՞ւմ է, ես կարող եմ վստահաբար ասել, որ դա չի ապահովում: Դեղերը պահվում են սառնարաններում, որոնք նաև նախատեսված են՝ օրինակ, կարագ, մսամթերք պահելու համար»,- ասում է Խաչատրյանը:  

Բայց դա խնդրի մի կողմն է, ասում է Խաչատրյանն ու հավելում ՝ դեղորայքի համար պետք է լիցենզիա ունենան բոլոր կազմակերպությունները՝ կապ չունի, դա մանրածախ է, մեծածախ, բժշկական կազմակերպություն, թե ոչ:

Խաչատրյանն ասում է, գրավոր դիմել է Առողջապահության նախարարությանը, խնդրել տրամադրել՝ արդյոք այդ մաքսային պահեստները լիցենզիա ունեն, թե ոչ.

«Պարզվեց, որ որոշ ժամանակ առաջ  միայն մեկ պահեստի են տվել  դեղերի մեծածախ իրացման լիցենզիա, այն էլ՝ ըստ իմ տեղեկությունների, լիցենզիան դադարեցվել է»:

«Առողջության իրավունք» ԻՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն, անդրադառնալով հարցին՝ թե նշված դեղերը երբ հասնում են սպառողին, ինչ վտանգներով են լինում՝ ասաց.

«Բազմիցս խոսել եմ Հայաստանում դեղերի շուկայի հետ կապված խնդիրների, դեղերի դեֆիցիտի հարցում Առողջապահության նախարարության անգործություն մասին: Դեղերի՝ արդեն խառն ու դեֆիցիտային իրավիճակում այդ պայմաններում պահվող դեղն իր որակը կորցնում ու այդպես էլ հասնում է սպառողին: Օրինակ ինսուլինի դեղը, որը պետք է պահվի հատուկ պայմաններում՝ կարող է ունենալ շատ կողմնակի էֆեկտներ: Քաղցկեղի դեղը, եթե խոնավությունը պահպանված չէ, մարդու առողջությանը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ: Օրինակ սովորական դեղատներում էլ պահանջ կա, որ պետք է խոնավաչափ լինի, անգամ սովորական հաբերն ունեն հատուկ պահպանման ռեժիմ, էլ ուր մնաց պատվաստանյութերը, ինսուլինները, պրեպարատները, որոնք  եթե հատուկ ռեժիմով չպահպանվեն՝ աչքի տեղը՝ ունքն էլ կհանեն: Ամբողջ խնդիրն այն է, որ Առողջապահության նախարարությունը չի հետաքրքրվում, թե որտեղ է  գտնվում եկած դեղը, բաշխում չի անում,  իսկ այդ ամենի վերահսկողությունն անում է Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը: Երկուսն էլ մեղավոր ու պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար», -եզրափակեց Պողոսյանը:   

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08