Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող գերակա լինել ինքնորոշման իրավունքից. Դավիթ Բաբայան

08.10.2022 20:34
1313

Ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող անտեսվել՝ արդարանալով տարածքային ամբողջականության սկզբունքով, քանի որ դրանք միջազգային բազմաթիվ փաստաթղթերով իրավահավասար են, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությանը։

«Որևէ երկիր չի կարող մյուսի տարածքային ամբողջականության վրա կասկած ունենալ կամ հարձակվել ու գրավել, բայց ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող անտեսվել՝ արդարանալով տարածքային ամբողջականության սկզբունքով»,-ընդգծել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չի կարող ունենալ Արցախի հետ:

Ի պատասխան հարցին, թե արդյոք հնարավո՞ր է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում առանձնացնել Արցախյան հիմնախնդիրը, արտգործնախարարը շեշտել է, որ տարածքային ամբողջականության ճանաչման և հարաբերությունների հաստատման պարագայում ցանկալի տարբերակն այն է, որ անպայման հստակեցվի և նշվի, որ դա չի վերաբերում Արցախին:

«Անհրաժեշտ է գիտակցել, որ աշխարհաքաղաքականությունը միամտությունը չի ներում: Պետք է լինենք հստակ, համառ, սկզբունքային և հայրենասեր ՝ անկախ նրանից, թե ինչ վիճակում ենք: Այդ դեպքում, իսկապես, հասնելու ենք մեր ուզածին: Մենք համոզված ենք ու հաստատակամ այն հարցում, որ երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում, որը ոչ թե քմահաճույք է կամ ինչ-որ անտեղի համառություն, այլ նման պարագայում մեզ սպասում է միայն մեկ ճակատագիր՝ հայաթափում, ոչնչացում»,- ասել է Արցախի ԱԳ նախարարը՝ կարևորելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեղ ջանքերի ներդրումն այդ առումով առկա մարտահրավերներին դիմակայելու և խնդիրները լուծելու համար:

news.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10