Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարը` Սյունիքի մարզում

08.04.2015 00:55
2688

Մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Նա Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մաս կազմող վեց գյուղական համայնք` Տաթեւ, Հալիձոր, Տանձատափ, Հալիձոր, Սվարանց, Հարժիս: Հանդիպելով տեղի բնակչության հետ` նախարարը նրանց ներկայացրել է խոշորացման ծրագրի նպատակը եւ հավաստիացրել, որ գյուղացիները փաստաթղթային հարցեր լուծելու խնդիրներ չեն ունենալու: Նաեւ պատասխանել է գյուղացիներին հուզող հարցերին ու վստահեցրել, որ ծրագիրը միտված է համայնքների զարգացմանը:

Մեղրի եւ Ագարակ քաղաքներում խորհրդակցություն անցկացնելով պաշտոնատար անձանց հետ` նախարարը ծանոթացավ համայնքների խնդիրներին եւ առաջարկեց հստակ ծրագիր ներկայացնել` դրանք լուծելու համար:

Ապրիլի 1-ին նախարարը ներկա գտնվեց Սյունիքի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացման արարողությանը: Ծանոթանալով նորաբաց կենտրոնի պայմաններին` նա նշեց, որ ցանկալի է՝ աշխատակիցների 70 տոկոսը կանայք լինեն` բարձրագույն կրթությամբ եւ առնվազն երեք լեզվի իմացությամբ:

Ա.Երիցյանը համակարգի օպերատիվ աշխատանքը ստուգելու համար տեղում կապ հաստատեց Լոռու մարզի եւ Երեւանի փրկարարական վարչությունների հետ: ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ ամեն առավոտյան` 8.30, ՃԿԿ-ից մարզային օպերատիվ տվյալներ պիտի հաղորդեն Սյունիքի մարզպետին եւ Կապանի քաղաքապետին: Երիցյանը հանձնարարեց շենքային պայմաններ ստեղծել հաշմանդամներին նույնպես աշխատանքում ընդգրկելու համար:

Նշենք, որ ՃԿԿ-ն հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: Այն հնարավորություն է տալիս մարզում կանխատեսել եղանակը 10-օրյա ժամկետի համար, գրանցել յուրաքանչյուր ինքնաթիռի մուտքը մարզի օդային տարածք, սեյսմիկ ակտիվությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ հարեւան պետությունների տարածքներում:

Նախարարը մասնակցեց նաեւ մարզխորհրդի նիստին, որտեղ ամփոփեց երկօրյա աշխատանքային այցը, ինչպես նաեւ այցելեց ՀՀ ազգային արխիվի Սյունիքի մասնաճյուղ, ծանոթացավ աշխատանքային գործընթացին եւ տեղում առկա խնդիրներին:

Մարզխորհրդի նիստի մանրամասները՝ թերթի առաջիկա համարում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01