Տարեկան 100 միլիարդ դոլար. Մակրոնը նշել է կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար անհրաժեշտ գումարի չափը

02.11.2021 10:51
948

Աշխարհի երկրները պետք է տարեկան 100 միլիարդ դոլար ծախսեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի վրա։

Տարեկան 100 միլիարդ դոլար. Մակրոնը նշել է կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար անհրաժեշտ գումարի չափը

 Այս մասւն հայտնում է Tert.am-ը։

Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին, Գլազգոյում Կլիմայի համաժողովում (COP26) հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք պետք է տարեկան 100 միլիարդ դոլար հատկացնենք կլիմայի փոփոխության դեմ պայքարի մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասել է Մակրոնը՝ առաջարկելով ծրագիրն իրականացնել մինչև 2025 թվականը ներառյալ։

Միաժամանակ նա խորհուրդ է տվել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը տարեկան հաշվետվություն ներկայացնել այդ գումարների ծախսման վերաբերյալ։

Նոյեմբերի 1-ին Գլազգոյում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը, որը կտևի երկու շաբաթ։ Այն պետք է կայանար անցյալ տարի, սակայն դրա ժամկետները փոխվել են COVID-19 համավարակի պատճառով։ Համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Գլազգո կժամանի մոտ 20 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 120 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։ Սպասվում է, որ այն կքննարկի ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարի երկրների պարտավորությունների խստացման հարցը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40