Տարվա լավագույնները պարգեւատրվեցին

06.10.2017 09:53
2183

Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել Ոսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառում, որի ընթացքում  հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների հաղթողների անունները:
Ուսուցչի օրվա կապակցությամբ ներկաներին իր ուղերձն է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որում, մասնավորապես, նշված էր. «Անգնահատելի է ձեր դերը ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլեւ սերունդների դաստիարակության գործում: Ձեզնից ու ձեր աշխատանքից է մեծապես կախված, թե ինչ արժեհամակարգ կունենա վաղվա մեր հասարակությունը: Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է, որն անսահման նվիրում է պահանջում, ու հենց այդ նվիրումն է, որ ուսուցչի մասնագիտությունը վերածում է կոչման:


Այսօր մենք գտնվում ենք բարեփոխումների կարեւոր փուլում: Կրթությունն այն ոլորտն է, որի զարգացումը թե՛ մեր սերունդներին, թե՛ մեր երկիրը դարձնելու է ավելի մրցունակ, ժամանակակից եւ աշխարհին ավելի բաց: Կրթության բարձր որակի ապահովումը ներկայումս ավելի, քան երբեւէ առաջնային է մեզ համար: Եվ դա այն մարտահրավերն է, որը մենք կարող ենք հաղթահարել միայն միասին՝ ձեզ հետ համատեղ»:


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, շնորհավորելով ներկաներին Ուսուցչի օրվա կապակցությամբ, նշել է, որ հասարակությունը կրկին սկսում է արժեւորել, թե ինչ կարեւոր առաքելություն ունի Ուսուցչի օրը: «Եթե ցանկանում ենք, որ այս տարածքում յուրատեսակ քաղաքակրթություն ստեղծող մեր ժողովուրդը վստահորեն նայի դեպի ապագա, ապա պետք է կարողանանք ապահով ձեռքեր փոխանցել մեր վաղվա սերունդը: Այս իմաստով ուսուցչի առաքելությունն անգնահատելի է, եւ սա է պատճառը, որ առաջիկայում հանրությանը կներկայացնենք «Ուսուցիչ» անունը կրող ծրագիրը: Այն իր մեջ ամփոփում է այն բոլոր ուղղությունները, որոնց շրջանակում իրականացվող քաղաքականության շնորհիվ կկարողանանք տեսնել վաղվա ուսուցչի բոլորովին այլ կերպար՝ բարձր որակ ունեցող, իր գիտելիքների վրա վստահ, ազատ մտածող եւ ազատ ապրող, սոցիալապես ապահով մարդ, որին վստահում ենք մեր ապագա սերնդի ճակատագիրը: Սա շատ կարեւոր է պետության համար, եւ այս ուղղությամբ է լինելու մեր հանրակրթության քաղաքականության հիմնաքարը: Իբրեւ կրթության ոլորտի պատասխանատու՝ ցանկանում եմ նշել, ՀՀ կրթական համակարգն ամբողջությամբ կատարում է իր վրա դրած առաքելութունը, որի ապացույցը  տեսնում ենք տարբեր ուղղություններով՝ ապրիլյան հերոսամարտ, աշխարհի բարձրակարգ բուհերում սովորող ուսանողների որակ, նվիրվածություն ընտանքին եւ ավանդույթներին: Եվ այս ամենում կարեւոր դերակատարում ունեն մեր ուսուցիչները: Այս տարիների ընթացքում ունենք լավագույն մանկավարժների մի ամբողջ բանակ, որոնց փորձը, ցավոք, բավարար չենք օգտագործում: Այսուհետ պետք է անենք հնարավորը, որպեսզի մեր լավագույն մանկավարժների եւ կրթական հաստատությունների փորձը հասանելի լինի ամբողջ հանրապետությունում: Վստահ եղեք, որ առաջիկայում շոշափելիորեն փորձելու են փոխել ուսուցչի դերակատարումը, կարգավիճակը եւ, ընդհանրապես, դպրոցի դերը մեր հասարակության կյանքում», - նշել է նախարար Լեւոն Մկրտչյանը:


«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցիչ Օհաննա Ավետիսյանը, «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում՝ ՀՀ Արարատի մարզի Արարատի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Գոհարիկ Խուրշուդյանը, իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում՝ ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը: Տարվա լավագույն ուսուցչին եւ դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից տրվել են ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ:

Մի շարք վաստակաշատ մանկավարժներ արժանացել են ՀՀ վարչապետի «Հուշամեդալի» եւ շնորհակալագրերի:

edu.am
5 հոկտեմբերի 2017թ.

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19