«Միասնության թևեր» նախաձեռնությունը արդեն Կապանում իր ներկայությունն ունի

10.11.2025 16:22
707

Նոյեմբերի 9-ին Կապանի Գարեգին Նժդեհ-18 հասցեում բացվեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գրասենյակը։ Բացման պաշտոնական արարողությունից հետո ճեպազրույց ունեցանք նախաձեռնության համահիմնադիր, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հետ։

  • Պարոն Թաթոյան, ՄԻՊ պաշտոնը թողնելուց հետո այս նախաձեռնությունը ձեռնարկելով ըստ ամենայնի ակտիվ քաղաքական դաշտ մտնելու հայտ եք ներկայացնում։ Մի քիչ այդ մասին։
  • Նախ՝ այն մարտահրավերները, որ ծառացած են մեր երկրի հանդեպ, այլևս չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի։ Հետո զգացի, որ իմ իրավապաշտպանի աշխատանքը այլևս օգուտ չէր բերում ընդհանուր գործին։ Երկրում ստեղծված էր մի իրավիճակ, ըստ որի՝ ամեն ինչ նախապես որոշված է, ամեն ինչ բաժանված է սև ու սպիտակի, անհույս իրավիճակ է նախկին-ներկա գաղափարախոսության լույսի տակ։ Անընդհատ այդ իրողության մեջ ենք, ինչն ավելի է շատացնում մեզ ուղղված մարտահրավերները։ Ավելին՝ քաղաքական համակարգն ամբողջովին ավերված է, և որպեսզի երկիրն առաջընթաց ունենա, նրան անհրաժեշտ է ամբողջովին նոր քաղաքական համակարգ, որ նպաստի երկրի առաջընթացին։ Դրանից զատ՝ մտահոգիչ է այն, որ մեր հասարակությունը պառակտված է, և գնալով այդ գործընթացն ավելի է խորանում, հասարակությունը մասերի է բաժանված։ Գործող իշխանությունն ամբողջովին հիմնված է ատելության վրա, և ամեն ինչ կառուցվում է հակադրություններով, ատելություն գեներացնելով։ Եվ, բնականաբար, մեզ անհրաժեշտ է միավորվել, որ կարողանանք մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծել։
  • Բայց պիտի փաստել, որ ընդդիմության շարքերում էլ միասնականություն չկա, ընդդիմության դաշտն էլ պառակտված է, բացակայում է միևնույն մեխին խփելու գործելակերպը։
  • Ցավոք սրտի, այդպես է։ Բոլորը պիտի միավորվեն հանուն մեր երկրի զարգացման։ Ցավոք, այժմ ամեն ինչ պայմանավորված է ներկա-նախկին խոսույթով, որն ըստ ամենայնի կործանարար է։ Ամբողջն անցել է անձնական դաշտ, գործող իշխանությունն ամեն ինչ անում է՝ ցույց տալու, որ ինքն ավելի լավ է, քան նախկինը։ Նախկիններն ամեն ինչ անում են, թե իրենք ամենակարող են, իրենք ավելի լավն են եղել, քան այս իշխանություններն են։ Երկիրը մնացել է նախկին-ներկա տիրույթում, ապագայի մասին խոսք չկա։

Դեռ ավելին՝ Փաշինյանը հայտարարում է, թե ինչու են մեր զինվորները ծառայում Հայաստանից դուրս։ Ինչի՞ն է սա միտված, նրան, որ ես ավելի ճիշտ եմ, քան նախկինները։ Այս դիսկուրսն այնքան է զարգացած, որ անգամ պետական գաղտնիքներ են հրապարակվում, Հայաստանի Հանրապետությանը հակասող քայլեր են արվում։ Իսկ Փաշինյանին ձեռնտու է երկիրը պահել այդ դիսկուրսի մեջ։ Մի խոսքով՝ երկրի առաջընթացին միտված քայլեր չեն արվում։ Դեռ ավելին կառավարության որոշմամբ մոտ 200 դպրոց փակվելու է, ինչը Հայաստանի կրթական համակարգն ավերող որոշում է։ Երեկ Դավիթբեկ գյուղում էինք, մեզ փոխանցեցին, որ այդտեղի դպրոցը պիտի միավորվի Արծվանիկի դպրոցի հետ։ Ինչպե՞ս կարելի է 40-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցը փակել, երբ Դավիթբեկը սահմանամերձ գյուղ է։ Փոխանակ ամրապնդեն այդ բնակավայրը, ուժեղացնեն դպրոցը, վերացնում են այն։

  • Ինչպես երևում է, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության թիմը ձևավորված է, ովքե՞ր են ներգրավված նրանում։
  • Նախապես նշեմ, որ նախաձեռնությունը հիմնված է պրոֆեսիոնալիզմի վրա, քանզի այսօրվա իշխանությունը երկրին աղետի է հասցրել, որովհետև ընդհանրապես պրոֆեսիոնալ մոտեցում չկա։ Գործող իշխանության համար կապ չունի, դու մասնագե՞տ ես, թե՞ ոչ։  Մեզ համար ես աշխատում, մեր օգտին ես խոսում, ուրեմն կտանենք ամենաբարձր պաշտոնին կնշանակենք, - սա է նրանց տրամաբանությունն ու գործելակերպը։ Ուստի ներկաներից յուրաքանչյուր ոք ամեն ինչի պատրաստ է՝ իր պաշտոնը պահելու համար։ Դա է գնահատվում, ոչ թե գիտելիքը, մարդու անցած ճանապարհը գործին նվիրվածությունը և այլն։

Մենք ունենք մասնագետների թիմ, մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ չեն վարկաբեկել սեփական անձը, կոռուպցիոներներ չեն, չեն հայտնվել սկանդալային պատմությունների մեջ։ Բայց ունեն աշխատանքի փորձ, անցած ճանապարհ, հարգանք շրջապատում և այլն։

  • Կարելի՞ է անուններ հնչեցնել։
  • Ինչու ոչ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյան, Ալեքսանդր Շագաֆյան՝ կրթության պետական տեսչության նախկին պետ, Րաֆֆի Ասլանյան՝ Երևանի դատախազն էր, այժմ՝ փաստաբան, Գեղամ Ստեփանյան՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան։
  • Որքանով տեղյակ ենք, «Միասնության թևեր» նախաձեռնությանն է միացել «Շանթ» դաշինքը։
  • Մեր առաջին միավորումը «Շանթ» դաշինքի հետ է, կարծում եմ՝ երիտասարդները, որպես նոր շունչ բերողներ՝ ավելի կուժեղացնեն մեր թիմը։

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22