Տասն էլ մրցանակով վերադարձան

21.11.2016 13:21
2047

Հայաստանի քիք-բոքսինգի ակումբների գավաթի խաղարկությանը Սյունիքի մարզի «Գարեգին Նժդեհ» ակումբը (մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյան) մասնակցեց տասը մարզիկով: Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում նոյեմբերի 11-13-ն անցկացված առաջնությանը մասնակցում էր մոտ 300 քիք-բռնցքամարտիկ: Այդ ներկայացուցչական մրցմանը կապանցիները հաջող հանդես եկան. ակումբի սաներից վեցը դարձավ հաղթող, չորսն արժանացան արծաթե եւ բրոնզե մեդալների: Ակումբի սաներից չորսն առաջին անգամ էին մասնակցում նման պատասխանատու մրցման, նրանցից երկուսը՝ Արման Մնացականյանը եւ Ռուբեն Սարգսյանը դարձան հաղթող, իսկ Ալեն Ալավերդյանը եւ Վախթանգ Պետրոսյանը կանգնեցին պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին: Ինչպես նշեց ակումբի մարզիչ Արայիկ Սարգսյանը, առաջին մրցամարտերում իր սաները փոքր-ինչ կաշկանդված էին, զգալ էր տալիս մրցափորձի պակասը, այս մրցաշրջանում որեւէ կարեւոր մրցման չէին մասնակցել (աշխարհի եւ Եվրոպայի գավաթային առաջնություններ, հանրապետության առաջնություն եւ գավաթ), բայց հետո հունի մեջ մտնելով՝ հասան ցանկալի արդյունքի:

Ակումբում սերնդափոխություն է կատարվում, իսկ մարզիկների մի մասն այսօր ծառայում է ազգային բանակում, որոշները՝ առաջնագծում:

Ինչեւէ, ակումբի մարզիչները եւ նրանց ծնողները շնորհակալություն են հայտնում «Նորոգշին» եւ «Ռազբիլդինգ» ընկերությունների տնօրեններ Ռազմիկ եւ Գեւորգ Փարսյաններին, ինչպես նաեւ «Պրինց» համալիրի տնօրեն Էդգար Հակոբյանին՝ այս մրցման մասնակցությունը հովանավորելու համար:

Ինչպես փոխանցեց ակումբի մարզիչը, դեկտեմբերին կայանալու է երկու միջազգային մրցաշար՝ Ուկրաինայում (Խարկով) եւ Թբիլիսիում, որոնց մասնակցությունը հնարավոր կդառնա սրտացավ բարերարների հովանավորության շնորհիվ: Մարզիչն ու սաները լիահույս են, որ այս անգամ եւս հովանավորներ կգտնվեն:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40