Սյունիքի գյուղերի իրավիճակը մտահոգում է նաեւ երեխաներին

18.12.2023 11:48
1919

Գյուղ՝ սիրո ու նվիրումի վայր, գյուղ, հենց այդտեղից է սկսվում հայրենիքը։

Եվ, հիրավի, պետության կայունությունն ապահովում է գյուղը։ Սակայն այսօրվա իրականության մեջ գյուղերն անկում են ապրում։ Մարում է թոնիրների ծուխը, կողպվում են տների դռները, հանգում է երդիկի ծուխը։ Իսկ երբ անկում է ապրում գյուղը, անկում է ապրում նաև պետությունը։ Գյուղերում առկա խնդիրները բազմաթիվ են՝ աշխատատեղերի պակաս, ջրի, գազի խնդրի առկայությունը և մի շարք այլ խնդիրներ։ Եվ այդ տարատեսակ խնդիրները հանգեցնում են գյուղից երիտասարդության հեռացմանը։ Մի կարևոր խնդիր, որը ծառացել է գյուղերի ուսերին։ Կույր աչքով էլ կարելի է տեսնել, որ քիչ քանակով երիտասարդներ են ցանկանում ապրել և արարել գյուղում։ Բոլորս էլ գիտենք, որ երիտասարդությունը պետության կորիզն է և այդ կորիզն է, որ պետք է ծիլ տա, հասունանա ու զարգացնի պետությունը։ 44-օրյա պատերազմից հետո, երբ թշնամին բանտեց գյուղերի արոտավայրերը, խոշոր եղջերավոր անասունների բուծումը նվազեց, դրա հետ մեկտեղ գյուղացու համար պակասեց նաև եկամուտի ևս մեկ աղբյուր։

Եկեք մի պահ պատկերացնենք դատարկված գյուղեր, փակ դռներ... Ինչպիսի՞ն կլինի պետության վիճակը, ինչպե՞ս կապրի ժողովուրդը։ Կապրի՞, թե՞ կգոյատևի իր հայրենիքում։ Երբևէ մտածե՞լ եք դրա մասին։ Թվածս ամեն խնդրի մասին մտածել է պե՛տք, խորհել է պե՛տք, և գտնել դրանց լուծման տարբերակները։

Հեռանկարային ծրագրեր պետք է կազմել, զարգացնել գյուղատնտեությունը, երիտասարդի, գյուղացու համար ստեղծել նպաստավոր պայմաններ՝ արարելու իր գյուղում։ Եթե ուզում ենք մեր պետության ապագան լինի ծաղկուն, ապա եկե՛ք բոլորս մեր հայացքներն ուղղենք դեպի մեր գյուղերին։

 

Վիգեն Աղայան

Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի 3֊րդ կուրսի ուսանող

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12