«Տաթև ֆուդ կորտը» բացեց դռները

23.09.2024 10:42
1373

Տաթև–Կապան միջպետական ճանապարհի հարևանությամբ՝ Սվարանցի խաչմերուկում, Արամազդի ու Գյազբելի հայացքի ներքո այսուհետ կգործի սննդի սպասարկման «Տաթև ֆուդ կորտ» կենտրոնը։

Այն հանգստանալու, սնվելու լայն հնարավորություններ կընձեռի ոչ միայն հարակից գյուղերի բնակիչներին, այլև միջպետական ճանապարհով երթևեկող, Տաթևի վանական համալիր այցելող հավատացյալներին ու զբոսաշրջիկներին։

Կենտրոնի բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին՝ բազմաթիվ հյուրերի և մերձակա գյուղերի բնակիչների մասնակցությամբ։

Նորահիմն կենտրոնի ծնունդն օրհնեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը։

Այնուհետև ելույթ ունեցավ նորակառույցի սեփականատեր, Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը։

Կենտրոնի ընդարձակ բակում տեղի ունեցող արարողությունը համեմվում էր Գորիսի «Սյունիք» պարային համույթի (գեղ․ ղեկավար՝ Վահե Մելքումյան) և Շինուհայրի երաժշտական դպրոցի դասատուների ու սաների ելույթներով։

Նորակառույցի մուտքի ժապավենը կտրելուց հետո ներկաները ծանոթացան ներսի կահավորանքին, որը հագեցած էր արագ սննդի ապահովման հնարավորություններով։

Այդ ամենին հաջորդեց բակում կազմակերպված հյուրասիրությունը։

Տոնական արարողությանը մասնակցում էին Գորիս, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարներ Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանն ու Արմեն Հակոբջանյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40