Տաթևում կանցկացվի Սյունիքի պատմության և լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը

19.06.2023 17:21
1118

Հունիսի 24-ին և 25-ին Տաթևում սպասվում են պատմամշակութային միջոցառումներով հարուստ օրեր․ կայանալու է Սյունիքի պատմության և լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը։
Թատերական բեմադրություններ, վարպետության դասեր, երաժշտություն, ազգային պարեր և խաղեր, ավանդական ուտեստներ և շրջայց պատմական հին գյուղեր․ երկօրյա փառատոնի ծրագիրը ներառում է բազմազան միջոցառումներ՝ միտված Սյունիքի մշակութային և գաստրո տուրիզմի զարգացմանը։ Փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու տարատեսակ միջոցառումների, միևնույն ժամանակ վայելելու Սյունիքի լեռնային համայնապատկերն ու «ՏաԹևեր» ճոպանուղու տպավորիչ թռիչքը Որոտանի կիրճի վրայով, որի հանգրվանն է միջնադարյան հոգևոր, կրթական և ճարտարապետական նշանավոր կոթողներից մեկը՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիրը։ «Փառատոնները շատ կարեւոր դեր ունեն զբոսաշրջության ոլորտի համար։ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն զարգացնում է զբոսաշրջությունը 4 հիմնական ուղղություններով՝ արկածային, մշակութային, գաստրո եւ բնություն։ Այս բոլոր 4 ուղղությունները ներկայացված կլինեն «Սարերում» փառատոնի շրջանականերում, որը շատ կարեւոր է զբոսաշրջային հոսքեր ներգրավելու տեսանկյունից։ Մենք միշտ ցանկություն ունենք ստեղծելու հետաքրքիր միջոցառումներ՝ միջազգային զբոսաշրջիկների համար Հայաստանը գրավիչ ուղղություն դարձնելու նպատակով: Կարեւորելով միջազգային շուկան՝ Կոմիտեն իրականացնում է ճանաչողական այցերի ծրագիրը, որի շրջանակում հյուրընկալում ենք տարբեր երկրներից մեդիա ներկայացուցիչների եւ բլոգերների։ «Սարերում» փառաատոնին ներկա են լինելու Սաուդյան Արաբիայից, Քուվեյթից եւ Ավստրիայից հանրաճանաչ պարբերականների ներկայացուցիչներ»,- ասում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Փառատոնը կընթանա մի քանի ուղղությամբ՝ ներգրավելով տարբեր տարիքային խմբերի հետաքրքրություններ։

Տաթևի վանքի մոտ տեղի կունենա «Սյունիքի պատմություն. ճամփորդություն ժամանակի միջով» ինտերակտիվ բեմադրությունը՝ Սյունիքի պատմական իրադարձությունների և ականավոր դեմքերի մասին, որից հետո այցելուները կմասնակցեն ազգային խաղերի ու պարերի։

«ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր կայանի մոտ ողջ օրն ընթանալու է տոնավաճառ, որտեղ տեղացի արհեստավորները ցուցադրելու են տարածաշրջանի ավանդական արհեստները, իսկ այցելուների համար անցկացվելու են վարպետության դասեր։ Երաժշտական ​​ծրագրի շրջանակում ելույթ է ունենալու «Միքայել Ոսկանյան և Թառափ տրիո»խումբը։ Նախատեսված է նաև DJ-ով պարահրապարակ, մանկական ժամանցի և հանգստի մեծ գոտի։ Փառատոնի շրջանակում սյունեցի դերասանների ներգրավվածությամբ կկայանա «Միջնադարյան ընթրիք ազնվական Օրբելյանների ընտանիքի հետ» հատուկ ճաշկերույթ-բեմադրությունը։ Կիրականացվի նաև շրջայց դեպի Հին Հալիձոր գյուղ՝ դիտելու «Տեղական ապրելակերպ 17-րդ դարում» ինտերակտիվ ներկայացումը, իսկ փառատոնի երկրորդ օրն այցելություն կլինի Հին Խնձորեսկ գյուղ։

«Մեր նպատակն է «Սարերում» փառատոնի շնորհիվ խթանել զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիք՝ Տաթեւ, ինչպես նաեւ ներկայացնել Սյունիքի հարուստ պատմությունն ու մշակույթը թատերական բեմադրությունների ու խաղերի միջոցով։ Հուսով ենք, փառատոնի այցելուները կգնահատեն սյունեցիների հյուրընկալությունը, կվայելեն լեռնային գեղեցիկ տեսարաններն ու կանցկացնեն ուրախ հանգստյան օրեր: Փառատոնը նշանակալից է նաեւ նրանով, որ զբոսաշրջիկների նոր հոսքը դեպի Տաթեւ կունենա դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն ամբողջ համայնքի վրա»,- ասում է փառատոնի նախագծի ղեկավար ԱնիԴավթյանը։

«Սարերում» փառատոնն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնի կազմակերպիչներն են «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը, «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը, «Իմպուլս մենեջմենթ» ընկերությունը և «ՏաԹևեր» ճոպանուղին:


© factor.am


 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24