Թատրոնի միջազգային օրն էր

29.03.2018 15:01
1416

Թատրոնի միջազգային օրվան նվիրված մարտի 27-ին միջոցառում տեղի ունեցավ Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում: Գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը հանդիսականին հայտնեց, որ այս անգամվա միջոցառումը տարբերվելու է նախորդներից իր ձեւաչափով եւ նպատակ ունի ներկայացնելու, թե ինչպես է գործում թատրոնը մեր քաղաքից, նաեւ հանրապետությունից դուրս: Այդ ամենն արվեց տեսաֆիլմի միջոցով, որում նախ արտացոլված էր, թե ինչպես Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես եկել Բելառուսի Բրեստ քաղաքում կայացած միջազգային փառատոնում: Մինչ բեմադրությունը Կապանից տարված տեսաֆիլմի միջոցով բելառուսցիները տեղեկացան Մեծ հայրենականում Բրեստ ամրոցի պաշտպանության ժամանակ կապանցի զինվորների մասնակցությանը: Այնուհետեւ հանդիսատեսի դատին հանձնեցին Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» բեմադրությունը, որը ջերմությամբ ընդունվեց հանդիսականի կողմից: Բեմադրության մասին դրվատանքի խոսքեր եւ գնահատականներ հնչեցրին թատերագետները, բեմադրությանը ներկա հանդիսականները: 

Թատրոնը բեմադրություններով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի առաջին եւ չորրորդ բանակային կորպուսների՝ Սյունիքում տեղակայված զորամասերի զինվորների համար՝ փոքր-ինչ նրանց կտրելով զինվորական առօրյայից: 

Շիրվանզադեցիներն անցյալ տարի հյուրախաղով հանդես եկան նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում՝ հանդիսականի դատին հանձնելով Ռ. Կրաշաուսկասի «Լքված դաստակերտի ուրվականները» բեմադրությունը (բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյան)`արժանանալով մայրաքաղաքի հանդիսականի բարձր գնահատականին: Այնուհետեւ բեմում մոնոներկայացում էր՝ Անտոն Չեխովի «Կարապի երգը» (դերակատար՝ Արամ Հայրապետյան, բեմադրությունը՝ Գրիշա Մարգարյանի): 

Բարեմաղթանքի խոսքեր հնչեցին թատրոնի միջազգային օրվա առթիվ, հանձնվեցին պարգեւներ: Վերջում թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը երախտագիտություն հայտնեց հադիսականին՝ հիշարժան օրը թատրոնում գտնվելու եւ ողջերթի խոսքերի համար՝ կարծիք հայտնելով, որ թատրոնի հաջողությունը մեծապես պայմանավորված է հանդիսականի՝ նրա հանդեպ վերաբերմունքից:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40