Զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել եռակողմ հայտարարություններին. Պուտինը դիմել է Երևանին և Բաքվին

20.09.2022 16:22
1115

Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության համար, Մոսկվան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը։

Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավատարմագրերի հանձնման արարողությանը դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին, գրում է Tert.am-ը։

«Ընդգծեմ, որ մեզ համար մոտիկ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում: Մենք բոլորին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին», - ասել է ՌԴ նախագահը։

ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը նվազեցնելու ուղղությամբ, ասել է Պուտինը։

«Ցանկանում եմ նշել, որ կազմակերպության (ՀԱՊԿ) գծով միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի սրման հետ կապված։ Բախման գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է Հավաքական անվտանգության խորհրդի համար առաջարկներ պատրաստել՝ հիմնվելով գործերի վիճակի ուսումնասիրության արդյունքների վրա»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22