Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները. Փաշինյան

11.01.2024 15:29
841

Ոստիկանության կառուցվածքային վերափոխման շրջանակներում ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց 4 հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն։  Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ ՆԳՆ այցի ընթացքում։

Նա տեղելացրել է, որ վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ. օրենսդրական, կառուցվածքային փոփոխությունները, կառավարման սխեմաները, տեխնիկական նոր հագեցվածության տեսլականը հստակեցված են։

2023-ին Պարեկային ծառայությունը՝ որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել, ամբողջությամբ ներդրվել է ողջ հանրապետության տարածքում։ Պարեկային ծառայությունն ունի լիովին նոր նյութատեխնիկական հագեցվածություն, այդ թվում՝ գործարանային վիճակում գտնվող 631 ավտոմեքենա, որից 75-ը տրամադրվել է Եվրոպական միության կողմից։

Անդրադառնալով Պարեկային ծառայությանը և ընդհանրապես համակարգում նոր կադրերի գործունեության հետ կապված հարցին՝ վարչապետը նշել է. «Մեր ընկալումն այն է, որ հետագայում՝ երկարաժամկետում, Ոստիկանությունում աշխատելու միակ ուղին պետք է լինի Պարեկային ոստիկանությունը: Այսինքն, եթե որևէ մեկն ուզում է աշխատել Ոստիկանությունում՝ պետք է սկսի Պարեկային ոստիկանությունից, հետո իր կրթական ամեն փուլի համար վերապատրաստվի: Մարդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի աճելու և հասնելու մինչև Ոստիկանության ամենաբարձրագույն ղեկավար կազմ»:

Նշվել է, որ Սևանա լճում և ափամերձ տարածքներում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը՝  միտված անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրացմանը: Ջրային պարեկային ծառայությունը համալրվել է նավերով, սկուտերներով, ռադիոկապի միջոցներով, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացներով, նաև կառուցվել և կահավորվել են մոդուլային շենքեր։

Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավման խթանման նպատակով հայտարարվել է նոր ընդունելություն, որտեղ գերակշիռ տեղերը հատկացվել են կին դիմորդներին։ Ընդունելության արդյունքներով 140 կին մասնակցել է ծառայության շարքերը համալրելու նպատակով անցկացվող քննություններին։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22