Թատրոնում կրկին առաջնախաղ էր

11.11.2019 12:47
1190

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 8-ին հանդիսատեսի դատին հանձնեց իտալացի ճանաչված դրամատուրգ Ալդո Նիկոլայիի «Գողերի ընտանիքը» երկու գործողությամբ կատակերգությունը։ Բեմադրությունն իրականացրել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Իշխան Ղարիբյանը։ Ներկայացման մեջ ընդգրկված են Կապանի թատրոնի հին ու ներ սերնդի ներկայացուցիչներ Բորիկ Հովակիմյանը, Նատալյա Բաղդասարյանը, Գայանե Վարդիկյանը, Թաթուլ Ծատրյանը, Մոնա Փարսադանյանը, Սիրանույշ Թադեւոսյանը։

Բեմադրության հիմքում մի ընտանիքի պատմություն է, պապից թոռանը փոխանցվում է այդ «մասնագիտությունը»` գողությունը, բայց անհաջողակ գողեր են, որոնց դեպքում ոչ մի բան չի ստացվում, ինչը նրանք վերագրում են բոլորին, բացի իրենց։ Ներկայացման մեջ շատ կան զավեշտի հասնող իրավիճակներ, որոնք եւ ծիծաղ են հարուցում հանդիսականի մեջ։

- Իմ նպատակը հենց այն է, որ մարդիկ աշխատանքից հետո գան թատրոն, կտրվեն առօրյա հոգսերից, լիցքաթափվեն, ծիծաղեն, մի քիչ թեթեւացած տուն գնան, - ասում է բեմադրիչը։

Բեմադրությունից հետո ճեպազրույց ունեցանք ներկայացման բեմադրիչ Իշխան Ղարիբյանի հետ, ով «Սյունյաց երկրին» հայտնեց, թե մտադիր է բեմադրել հայ դրամատուրգի ստեղծագուծություն եւ նրանց ավելի հոգեհարազատ են դրամատուրգ, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանի պիեսները։ Իշխան Ղարիբյանի փոխանցմամբ` քանի որ թատրոն հաճախում է նաեւ դպրոցահասակ հանդիսատեսը, ցանկություն ունի անդրադառնալու հայ դասականի որեւէ ստեղծագործության, հավանաբար դա կլինի Շիրվանզադեի որեւէ դրամա, մանավանդ որ Կապանի պետթատրոնը կրում է հայ մեծ դասականի անունը։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40