Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել:
Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ երկու ոտքի վնասվածքներով զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, ոտքերն ամպուտացվել են:
Զինծառայողը Իջևանի հիվանդանոցից տեղափոխվել է Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Պաշտպանության նախարարությունը դեռ տեղեկություն չի հայտնում: