Թե ինչ է լինում հետո, երբ հանրությանը ներկայանալու միակ միջոցը մնում է Մաքսիմ Հակոբյանին պատկանող ու ոչ մեկին այլեւս չհետաքրքրող պետհամարանիշը

09.09.2014 13:48
3921

ԱՐՁԱԳԱՆՔ /

ՎԱՐՈՒԺԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Գորիսի քաղաքային սպառողական կոոպերացիայի նախագահ


Ապշեցնող զարգացումների ականատեսն ենք այս օրերին: Տեսեք` Գորիսն ինչպիսի ողբերգական իրավիճակում է հայտնվել, որ Գորիսի ու Սյունիքի հիմնախնդիրների, Սյունիքի մարզպետի ով լինելու մասին դատողություններ է անում ոմն Տիգրան Կարապետյան:

Հարգելի՛ ընթերցող, այցելե՛ք Գորիս եւ հարցո՛ւմ արեք` հազար գորիսեցուց մի քանիսը միայն կճանաչի այդ երիտասարդին: Իսկ ովքեր էլ ճանաչում են, ճանաչում են Մաքսիմ Հակոբյանին պատկանող պետհամարանիշի շնորհիվ, որ տղան ամրացրել է իր մեքենային ու անընդհատ պտտվում է Գորիս քաղաքում` փորձելով հավաստել, որ Մաքսիմ եւ Վահե Հակոբյանները դեռ կան ու լինելու են:

Մեծ վերապահումով կարելի է ասել, որ Տիգրան Կարապետյանը եղել է Գորիսի քաղաքապետի թեկնածու 2014թ. ընտրություններում: Լուրջ թեկնածուն ընտրապայքարից չէր փախչի ամենաթեժ պահին: Դա էլ մի կողմ: Մեզ թվում էր, թե Գորիսի քաղաքապետի ընտրություններից հետո այդ տղան մի քիչ ամոթ կունենա եւ իրենց տնից դուրս չի գա այլեւս, բայց…

Տիգրան Կարապետյանը փորձում է զորակցել Վահե Հակոբյանին. խե՛ղճ Վահե, այդ ի՞նչ օրն ես ընկել, որ Տիկոն պիտի քեզ պաշտպանի:

Տիգրան Կարապետյանը մեծ եւ անբարո սուտ է ասում` իբր Վահեի մարզպետ դառնալուց հետո Սյունիքի ներդրումային դաշտն առավել գրավիչ է դարձել: Մինչդեռ` Վահեի մարզպետ դառնալուց հետո Սյունիքում շեշտակիորեն կրճատվել են ներդրումները: Իսկ եթե որեւէ մեկը համաձայն չէ այս դիտարկմանը, ապա թող գոնե մեկ օրինակ բերի` ներդրումային ակտիվ քաղաքականությունն արտացոլող:

Եվ հետո` Վահե Հակոբյանը որեւէ ծրագիր չի նախաձեռնել Սյունիքում, որ եկող մարզպետն էլ (ըստ Տիգրանի) շարունակի: Ընդհակառակը` եկող մարզպետը պետք է այնքան զորավոր լինի, որ առաջիկա մի քանի տարում կարողանա վերացնել այն ավերակներն ու աղբակույտերը, որ մեկամյա պաշտոնավարման ընթացքում Վահեն թողեց Սյունիքում:

Մի հարց էլ. ինչպե՞ս պատահեց, որ Սյունիքի մարզպետը մեկ տարվա ընթացքում թեկուզ եւ մեկ անգամ նորմալ կերպով չայցելեց Գորիս քաղաք` Սյունյաց աշխարհի հոգեւոր մայրաքաղաք: Գորիսյան նրա բոլոր այցերը սահմանափակվում էին Տիգրանենց տուն հաճախելով:

Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի մասին Տիգրանի դատողություններին, ապա չգիտեմ` լա՞մ, թե՞ խնդամ: Մարդը կորցրել է իր տանիքը եւ հիմա մոլորության մեջ է: Այնպես որ` մենք ներում ենք նրան` ունայն եւ ողորմելի դատողությունների համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40