Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43
1049

Շարունակում ենք լրագրողական հետաքննությունը «Գորիսի բազմագործառութային պետկան քոլեջ» ՊՈԱԿ-ում կատարված ու կատարվող ապօրինությունների ուղղությամբ․․․

Եվ այսպես՝ 2025 թ․  դեկտեմբերի 30-ին պաշտոնապես լուծարվում է «Գորիսի պետական քոլեջ» հարյուրամյա կրթական հաստատությունը, բայց․․․ Արմինե Կոլյանը հասնում է նրան, որ չի փակվում լուծարված քոլեջի բանկային երկու հաշիվը, ու այդ հաշիվները շարունակում են մնալ ակտիվ մինչև ս․թ․ հունիս․․․

Արմինե Կոլյանը, չունենալով նման իրավունք, ամիսներ շարունակ  մուտք է գործում բանկային այդ հաշիվներ՝ օգտագործելով իր՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Շուշանիկ Հովհաննիսյանի ունեցած գաղտնաբառը (վերջինս 2025 թ․ տարեվերջին՝ մի քանի օր, եղել էր լուծարվող քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող)։

Բանկային հաշիվներն ապօրինաբար ակտիվ պահելուն և այն դիտարկելուն, բանկային ինչ-ինչ գաղտնիքներ իմանալուն ու իր հանցակիցներին տրամադրելուն զուգահեռ՝ տիկինը (դարձյալ ապօրինաբար) չի արխիվացրել լուծարված քոլեջի կնիքը։

Այսինքն՝ չկա քոլեջը, բայց գործում են բանկային հաշիվներն ու կնիքը․․․

Թե վեց ամսվա ընթացքում ինչ գործարքներ են կատարվել լուծարված քոլեջի կնիքի և բանկային հաշիվների միջոցով, թե բանկային ինչ գաղտնիքների արտահոսք է կազմակերպվել, թե ինչ նպատակով են ակտիվ պահվել լուծարված քոլեջի հաշիվները՝ հետաքննության մարմինները պետք է պարզեն․․․

Որքան էլ տարօրինակ է՝ Արմինե Կոլյանը լուծարված քոլեջի բանկային հաշիվները դիտարկելու, գուցե և ինչ-ինչ գործարքներ կատարելու ապօրինի թույլտվությունը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ ինչ-որ մարդկանց (դեռևս անհայտ) միջնորդությամբ։

Առայժմ մեզ չի հաջողվել ճշտել ֆինանսների նախարարության այն պաշտոնյայի անունը, ով նման ապօրինի թույլտվություն է տվել տվյալ պարագայում մասնավոր անձ հանդիսացող Արմինե Կոլյանին։

Մեր լրագրողական հետաքննության ընթացքում՝ արդեն որերորդ անգամ, բախվում ենք ներկայիս քոլեջի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Շուշանիկ Հովհաննիսյանի անվանը։

Առհասարակ այդ կնոջ դերակատարությանն առանձին անդրադառնալու անհրաժեշտության առաջ ենք կանգնած։ Մինչ այդ, սակայն, փորձենք գոնե մասնակի չափով պատասխանել հարցին՝ իսկ ինչո՞ւ է այդ տիկնոջ անունը ժամանակ առ ժամանակ հայտնվում Արմինե Կոլյանի անվան կողքին, երբ խոսք է գնում առերևույթ գործած հանցանքների մասին։

Օրինակ, ինչո՞ւ է Շուշանիկ Հովհաննիսյանն իր մոտ (ի պաշտոնե) պահպանված բանկային հաշիվների գաղտնաբառը տրամադրել Արմինե Կոլյանին և հնարավորություն տվել նրան՝ մուտք գործել լուծարված քոլեջի՝ դեռևս անհայտ պատճառներով պահպանված բանկային հաշիվներ։

Կրկնում ենք՝ այդ հարցն ուսումնասիրության կարիք ունի, բայց․․․

Պարզվում է՝ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Շուշանիկ Հովհաննիսյանն էլ իր խնդիրներն ու հաշիվներն ուներ ստեղծված իրավիճակում․․․

Շուշանիկ Հովհաննիսյանի ամուսինը, եղբայրը և ամուսնու քույրը, ըստ փաստաթղթերի, Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի ավարտական կուրսերի ուսանողներ են իբր եղել, սակայն ամիսներ շարունակ դասերի չեն հաճախել։

Եվ, այդքանով հանդերձ, նրանք պետք է մասնակցեին պետական քննություններին ու ավարտեին քոլեջը։

Տնօրենը, այս անգամ ևս շրջանցելով Հայաստանի Հանրապետության օրենքներն ու գործող կարգը, թույլատրել է Շուշանիկ Հովհաննիսյանի հարազատներին՝ մասնակցելու պետական քննություններին և ավարտելու քոլեջը․․․

Ավելին, Արմինե Կոլյանը դասերի չհաճախող ուսանողին՝ նույն ուսմասվարի եղբորը, նաև տրանսպորտային գումարի փոխհատուցում է տվել պետական միջոցներից։

Տեղի ունեցածը, իհարկե, Արմինե Կոլյանի և Շուշանիկ Հովհաննիսյանի համատեղ գործած միակ «սխրանքը» չէ, բայց առայժմ բավարարվենք ասվածով։

Հ․ Գ․

Խմբագրական սույն հոդվածը նույնպես ուղարկվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

ԿԳՄՍ նախարար Ժաննան, ինչպես նշել ենք տարբեր առիթներով, գործնականում լիազորություն չունի միջամտելու Արմինե Կոլյանի կողմից՝ պետական քոլեջում իրականացվող ապօրինություններին։

Բայց իրավապահ մարմինները (դեռևս հույս ունենք) կուսումնասիրեն վերը շարադրված փաստերը և դրանց կտան իրավական գնահատական։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24