ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹՈՂԻ ԳԱՎԱԹԸ ՆՎԱՃԵՑ «ՊԵՐԵՄԵՆԻ» ԹԻՄԸ

27.03.2024 17:32
931

Մարտի 20-26–ը Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցակացվեց 2024 թվականի Կապան քաղաքի բասկետբոլի առաջնություն, որին մասնակցեցին ինչպես հիմնարկ–ձեռնարկություններից, այնպես էլ քաղաքի տարբեր թաղամասերից ձևավորված 6 թիմ։

Վեց օր կապանցի մարզասերների ուշադրության կենտրոնում բասկետբոլի առաջնությունն էր, որն ընթացավ բավական թեժ մթնոլորտում և երկրպագուների բարձր ծափողջույնների ներքո։

Եզրափակիչ խաղից առաջ 3-րդ տեղի համար պայքար մղեցին «Մարզադպրոց» և «Կենտրոն» թիմերը, խաղն ավարտվեց հօգուտ «Մարզադպրոց» թիմի։ Առաջնության գավաթի համար համառ մրցավեճ ծավալվեց «Պերեմենի»-«Հունան» թիմերի միջև։ Թե՛ 1-ին, թե՛ 2-րդ խաղակեսը անցավ լարված մթնոլորտում և երկրպագուների մեծ ոգևորությամբ։ Երկու թիմերն էլ ուժերի գերլարումով ցուցաբերեցին գեղեցիկ խաղ և ի վերջո, այն ավարտվեց 49/38 հաշվով․ «Պերեմենի» թիմը նվաճեց պատվավոր առաջին տեղի գավաթը։

Առաջնության ավարտին լավագույն 3 թիմերը արժանացան գավաթների, մեդալների, հավաստագրերի և համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կողմից սահմանված 300 000, 100 000 և 50 000-ական դրամական պարգևների։

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33