Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին․ Իրանի ԱԳՆ խոսնակ

24.07.2023 17:25
697

Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների նոր փուլին։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստել Կովկասում կայուն խաղաղության հաստատման ջանքերին։

Իրանի արտգործնախարարության խոսնակն իր ամենշաբաթյա ասուլիսում Հարավային Կովկասը Թեհրանի համար նշանակալի հարց է անվանել։

«Իրանն աջակցում է հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին», - Քանաանիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Թեհրանում հանդիպում է կայացել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։ Կողմերը քննարկել են համագործակցության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր։

https://artsakhpress.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22