Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը, դեմ է սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ

02.10.2023 15:42
699

Թեհրանը դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների և աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին` մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի արդյունքները և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։

 Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հաղորդում են իրանական ԶԼՄ–ները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 1–ին ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանն այցելել է Իրան, որտեղ բանակցություններ է վարել ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:

«Թեհրանը հանդես է գալիս տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ապահովող հաղորդակցության ուղիների զարգացման օգտին, սակայն մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը»,– նշել է Քանանին։ Նրա խոսքով՝ իրանական կողմը հստակ արտահայտել է իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։

Քանանին նշել է, որ Գրիգորյանի այցը Իրան տեղավորվում է երկկողմ շփումների տրամաբանության մեջ: Նա ավելացրել է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը իրանական կողմին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը բազմիցս մերժել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու Բաքվի և Անկարայի գաղափարը՝ նշելով, որ կտրականապես դեմ է իր տարածքում արտատարածքային որևէ ճանապարհի: Իրանի իշխանությունները ևս բազմիցս իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ իշխանություններին ու տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով, որ Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություն:

2023 թ. սեպտեմբերի 26–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կանի հնարավորը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացման համար: Ընդ որում, նա նշել է, որ եթե Հայաստանը չմասնակցի այդ նախագծին, ապա ճանապարհը կարող է անցնել Իրանի տարածքով։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34