Թեհրանը որոշում կկայացնի՝ ինչպես արձագանքել Սիրիայում իր հյուպատոսության վրա հարձակմանը. Իրանի ԱԳՆ

02.04.2024 11:07
640

Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել և որոշել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա դաժան հարձակմանն արձագանքելու և հարձակումն իրագործողին պատժելու եղանակը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Քանաանին խստորեն դատապարտել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ապրիլի 1-ին տեղի ունեցած հարձակումը՝ նշելով, որ «Իսրայելի հարձակումը դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպտագույն խախտում է»։

Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ այդ գործողությունը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից, և անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկվեն ագրեսորի դեմ։

Քանաանին հավելել է, որ Դամասկոսի հյուպատոսության վրա այս հարձակման մասշտաբները հետաքննության փուլում են, իսկ հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ:

Իր հերթին Al Hadath հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերվել ևս մի քանի հոգու մարմիններ։ Բացի ԻՀՊԿ-ի 7 զինվորականներից, ըստ հեռուստաալիքի, 3-ը Սիրիայի քաղաքացիներ են, ևս մեկը՝ լիբանանցի։  

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40