Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի շնորհավորական խոսքը Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ

28.01.2025 11:28
562

Հայաստանի Հանրապետության պետականության և ինքնիշխանության պահպանման խրամատում օր ու գիշեր ծառայություն իրականացնող

զինվորներ և սպաներ,

փորձառու և քաջարի երկրապահներ ու աշխարհազորայիններ, մեծարգո գեներալներ, վաստակաշատ վետերաններ․

Մեծ հպարտությամբ թույլ տվեք շնորհավորելու բոլորիդ ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման հերթական 33-րդ տարեդարձի՝ բանակի օրվա առթիվ։

Հայոց բանակը մեր պետության ամրության և նրա հարատև գոյության միակ ու հզոր երաշխավորն է , ուստի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները մեր բանակի մարտունակությունն ու պատրաստականությունն ամենաբարձր մակարդակի հասցնելու, մեր քաղաքացիների անվտանգ ու բնականոն կենսագործունեությունը ապահովելու ուղղությամբ։

Բանակը կառուցվում է յուրաքանչյուր օր ու ժամ, յուրաքանչյուրիս մտքով և հայրենատեր գաղափարներով , ուստի պետք է այս ուղղությամբ համազգային ուղղորդված գաղափարախոսության և ազգանվեր միասնականության հատկանիշներ ցուցաբերվի բոլորիս կողմից, հանուն մեծ, միասնական ու նվիրական շահի, հանուն անկախ ու անկաշկանդ Հայաստանի Հանրապետության։

Առանձնակի հուզմունքով և խոնարհումով եկեք հիշենք մեր պետության կերտման ու ամրապնդման ժամանակ իրենց կյանքը զոհաբերած բոլոր տղաներին փառք հավերժ փառք նրանց շիրիմներին՝

Խոնարհումս բոլոր հերոսածին մայրերի առջև։

- Կեցցե՜ Հայոց բանակը,

- Կեցցե՜ Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունը,

- Եվ կեցցե՜նք մենք, որ ապրում ու շենացնում ենք մեր պետությանը։

Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ,

Շնորհավոր տոնդ, Հա՛յ Զինվոր․․․

Տեղի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40