Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլուցի շնորհավորական ուղերձը դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ

24.05.2024 19:33
806

2023-2024 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունը ավարտող մեր շատ սիրելի շրջանավարտներ, սրտի ամենաբարի ու նուրբ ցանկություններով շնորհավորում եմ բոլորիդ ավարտական վերջին զանգի առիթով` աներկբա կարևորելով ուսումնառության ընթացքում ձեր կողմից ձեռք բերված գիտելիքի և զարգացվածության դերը ձեր հետագա կյանքում ու պայծառ ապագա ունենալու մեջ։

Սիրելի' շրջանավարտներ, վաղվանից դուք կսկսեք մի նոր, բոլորովին այլ, ավելի պատասխանատու ու ավելի լրջագույն կյանք, քանզի դուք կանգնած եք դեպի ապագա տանող ճամփաբաժանի առաջին հայացքից սառցապատ ու անանցանելի թվացող ոլորանում և թե ինչպես կկազմակերպեք ձեր հետագա վերելքն ու կյանքը, միմիայն կախված է ձեզանից ու ձեր վճռական հոգեբանական պատրաստվածությունից, ուստի եղեք ամուր, առողջ ու ամենակարևորը զինվեք գերարագ հաճախականություն ունեցող օպտիկամանրաթելային նպատակասլացությամբ ու վաղվա օրը ձերը կլինի։

Այսօր Տեղ համայնքի բոլոր բնակավայրերում թվով հիսուն աշակերտներ ավարտում են դպրոցը, որի կապակցությամբ կցանկանայի շնորհավորել և հատուկ շնորհակալություն հայտնել նաև մանկավարժական բոլոր կոլեկտիվներին, քանզի նրանց գործը ամենաբարդն ու անգնահատելին է։

Խոնարհվում են բոլոր մանկավարժների առջև, սիրում ու հպարտանում եմ սահմանամերձ Տեղ համայնքի բոլոր շրջանավարտներով։ Համայնքը միշտ ձեր կողքին է։

Շնորհավոր վերջին զանգ։

Տեղի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40