Տեղ համայքի ղեկավար Դավիթ Ղուլունցի շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

28.05.2025 18:16
588

Սիրելի հայրենակիցներ

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։ Պատմական մի իրադարձություն, որը հաստատեց մեր ժողովրդի ինքնիշխանությունը և ազատությունը: 1918 թվականի մայիսի 28-ը մեր ժողովրդի համար նշանակալի է ոչ միայն որպես անկախ պետականության վերականգնման օր, այլ նաև որպես համազգային պայքարի, միասնականության և խիզախության խորհրդանիշ:

Այս օրը մենք հիշում ենք այն հերոսներին, ովքեր պայքարեցին մեզ համար երազանք դարձած անկախության համար: Նրանք մեզ ցույց տվեցին, որ միասնական ուժով կարելի է հաղթահարել ցանկացած դժվարություն և հասնել մեզ համար կարևոր նպատակների:

Այսօր կարևոր է շարունակել նրանց գործը՝ պահպանելով մեր ազգային արժեքները, մշակույթը և լեզուն: Մենք պետք է միասին աշխատենք մեր համայնքների զարգացման համար` իրականացնելով հայրենանպաստ գործունեություն և ձևավորվելով որպես պատասխանատու քաղաքացիներ։

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Թող մեր ժողովուրդը միշտ լինի միասնական, ուժեղ և ազատ:

Հարգանքով,

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունց

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22