Տեղեկատվական ակնհայտ գրոհի ներքո արժե ժամանակ առ ժամանակ շեշտել դրական լուրերը. Լ. Նազարյանն առանձնացրել է վերջին օրերի լրահոսի կարևոր շեշտադրումները

30.01.2019 22:54
1159

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ առանձնացնելով վերջին երկու օրերի լրահոսի կարևորագույն  շեշտադրումները:

ԱԺ փոխնախագահի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Տեղեկատվական ակնհայտ գրոհի ներքո, արժե ժամանակ առ ժամանակ շեշտել դրական լուրերը, որպեսզի դրանք անուշադրության չմատնվեն։ Եվ ուրեմն, այսօրվա և երեկվա լրահոսից:

1. Վարչապետի աշխատակազմից կրճատվել է 43 մեքենա։ Տարեկան կխնայվի 150-170 մլն դրամ:

2. ԱԺ-ում կրճատվել է ծառայողական մեքենաներին տրամադրվող բենզինի չափաքանակը, որի արդյունքում կխնայվի շուրջ 35մլն դրամ։ Կկրճատվեն նաև բազմաթիվ ծառայողական մեքենաներ, որոնց արդյունքում գալիք խնայողությունները դեռևս հաշվարկվում են։

3. Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը. վարչապետ

4. Փակվել է ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» էջը, որը վտանգավոր ապատեղեկատվություն էր տարածում

5. Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ՝ 6000 աշխատատեղերով

6. Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է բացահայտել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին

7. «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի շուրջ 140 աշխատակիցների աշխատավարձերը 30 տոկոսով բարձրացան

8. Մանկապարտեզներում աշխատավարձերը 20%-ով կբարձրանան

9. Կադաստրի բոլոր աշխատակիցներն ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստացել

10. Եվրամիությունը դրական է վերաբերում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը

11. Եվրամիությունը լրացուցիչ ֆինանսական օժանդակություն կտրամադրի Հայաստանին

12. 2018-ի երրորդ եռամսյակում արտասահմանյան ներդրումները 50 %-ով աճել են 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ

13. Խնայում ենք բնությունը, հանրային միջոցները, մեր աչքերը. վարչապետի աշխատակազմն անցնում է թվային թղթի

14. Կապիտալ ներդրումները Հայաստանում անցած տարվա հունվար-սեպտեմբերին կտրուկ աճել են

15. Ինժեներական լաբորատորիաներ կբացվեն Գեղարքունիքի մարզի բոլոր դպրոցներում

16. Անգելա Մերկելը փետրվարի 1-ին, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

17. Երևանի բնակիչների գաղափարների իրականացման համար բյուջեից կտրամադրվի շուրջ 500 մլն դրամ»:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40