Տեղեկատվություն «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի Սյունիքի գրասենյակների կողմից COVID19-ին արձագանքելու եւ համավարակի կանխարգելման նպատակով մարզին տրամադրված աջակցության մասին

24.09.2020 11:57
1754

Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարզի տարբեր խավերի ու կառույցների աջակցություն են ցուցաբերել նաեւ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Սյունիքի գրասենյակները։

Մասնավորապես․

• hեռավար ջերմաչափեր են տրամադրվել Կապանի բժշկական կենտրոնի հիվանդանոցին եւ պոլիկլինիկային (285 000 դրամ),

• hիգիենիկ պարագաներ եւ արտահագուստ՝ Կապանի ԲԿ-ի հիվանդանոցին (222 000 դրամ),

• հիգիենիկ պարագաներ եւ բժշկական սարքավորումներ՝ Կապանի պոլիկինիկային (284 000 դրամ),

• հիգիենիկ պարագաներ եւ բժշկական սարքավորումներ՝ Նորաշենիկի ԱԱՊԿ-ին (244 000 դրամ)։

Կապանի տարածաշրջանի 31 դպրոցի հատկացվել են հիգիենիկ պարագաներ՝ ջերմաչափեր, քլոր, ցողիչ, ալկոգել եւ դիսպենսերներ (3 064 000 դրամ)։

Կապանի տարածաշրջանի 16 մանկապարտեզներ ստացել են հիգիենիկ պարագաներ՝ ջերմաչափեր, դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել, աղբամաններ (1 703 800 դրամ)։

Աջակցություն է տրամադրվել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ սննդի եւ հիգիենիկ փաթեթներ՝ Կապանի 101 ընտանիքի, Սիսիանի 156 ընտանիքի, ( 2 570 000 դրամ)։

Հեռավար կրթության ապահովման համար ինտերնետ քարտեր են բաժանվել Կապանի 178 աշակերտի (114 000 դրամ), Սիսիանի 73 աշակերտի (109 500 դրամ)։

Համայնքային այլ կառույցներին օգնելու նպատակով հեռավար ջերմաչափեր են տրամադրվել «Սյունիքի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին, «Կապանի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ին, «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին, «Կապանի թիվ 3 հատուկ դպրոցին», Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ին, «Դավիթ Համբարձումյանի անվան Կապանի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ին, Սիսիանի ցերեկային կենտոնին (108 000 դրամ)։

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից նաեւ COVID19-ի կանխարգելման վերաբերյալ դասընթացներ եւ իրազեկման հանդիպումներ են կազմակերպվել Սյունիքի մարզի ԲԿ-ների աշխատակիցների, համայնքային սոցիալական աշխատողների, ՍԱՏԳ-ներում դեպք վարողների, այլ հաստատությունների սոցաշխատողների, ծնողների եւ երեխաների համար։

#www_syunik_mtad_am #Սյունիքի_մարզպետարան #Սյունիք #Syunik #Syunik_Regional_Administration

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40