ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

10.09.2024 17:55
726

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի ունեցավ Կապան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի առաջին նիստը, որին ներկա էր համայնքի ավագանու 18 անդամ։ Նիստը վարում էր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Օրակարգը ներառում էր 34 նախագիծ, որոնց մեծ մասը քաղաքաշինական բնույթի էին և վերաբերում էին համայնքային սեփականություն համարվող հողամասերը աճուրդային կարգով օտարելուն և մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրելուն։

Ավագանին ի գիտություն ընդունեց Կապան համայնքի բյուջեի՝ 2024 թվականի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին հաղորդումն։ Հաստատվեց նաև Կապան համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, հավանության արժանացավ «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների» ծրագրին Կապան համայնքի մասնակցությունը, համաձայնություն տրվեց համայնքի հողային հաշվեկշռին և ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը։

Ավագանու որոշմամբ հաստատվեց գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները, ինչպես նաև՝ մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնվեց։

Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված որոշումների նախագծերին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://kapan.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&nt=1..., նիստի առցանց հեռարձակումը՝ https://www.youtube.com/watch?v=sfm95J7ui08 ։

Ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստը կկայանա 2024 թվականի հոկտեմբերի 31-ին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40