Տեղի ունեցավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի պարգեւատրման արարողությունը

24.07.2017 08:54
2136

Հուլիսի 22-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում տեղի ունեցավ ամենամասսայական մարզական միջոցառման՝ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա 14-րդ մրցույթի, փակման հանդիսավոր արարողությունը եւ մրցանակակիրների պարգեւատրումը:

Հանդիսավոր արարողությանը եւ պարգեւատրմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մարզպետները եւ պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի բոլոր մասնակիցներին եւ հաղթողներին, մաղթեց նրանց նորանոր հաջողություններ: Հանրապետության նախագահը մրցույթի հաղթողներին հանձնեց վկայագրեր, դրամական պարգեւներ եւ հուշանվերներ, իսկ եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի եւ հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները ստացան մարզահագուստներ եւ խրախուսական նվերներ: 

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, 100 հազար ՀՀ դրամ դրամական պարգեւներ հանձնեց տարիքային չորս խմբերի եւ հաշմանդամություն (մայր կամ հայր) ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցներին: 

Մրցույթի առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած ընդհանուր հաշվարկով 1-ին տեղը գրավեց Երեւանի թիմը, 2-րդ տեղը՝ Կոտայքի մարզի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը: 

Բացի մրցանակակիր թիմերից՝ պարգեւներ ստացան նաեւ 4 տարիքային խմբերում լավագույնը ճանաչված ընտանիքները: Առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները պարգեւատրվեցին 500-հազարական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 400-հազարական դրամով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 300-հազարական դրամով:

Հիշեցնենք, որ «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երեւան քաղաքից եւ ՀՀ 10 մարզերից մասնակցել են 1516 ընտանիք կամ 4548 մարդ, իսկ եզրափակիչ փուլին մասնակցող 144 ընտանիքներին միացել են նաեւ հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքներ: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40