Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին

26.02.2021 12:03
1194

Բաքուն Երեւանին է հանձնել անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին: Այս հայտարարությունն արվել է այսօր՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ նշելով, որ այս պահին պահվում են միայն «ահաբեկիչներ և դիվերսանտներ», փոխանցում է Комсомольская правда-ն։

«Ռազմագերիները, որոնք մենք ունեինք, մենք բոլորին վերադարձրել ենք: Ավելին, մենք նրանց ավելի շուտ ենք վերադարձրել, քան նրանք մեր ռազմագերիներին», – ասել է Ադրբեջանի նախագահը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Երևանը Բաքվին ականապատ դաշտերի քարտեզներ չի ներկայացրել, ինչը, ըստ Ալիևի, կարող է հանցագործություն համարվել:

Հիշեցնենք, որ Ալիևը նոյեմբերի 9-ից հետո գերեվարված զինվորներին ռազմագերի չի համարում և կարծում է, թե նրանց վերաբերյալ նշված հայտարարության մեջ որևէ բան չկա գրված։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի արձանագրության մեջ հստակ նշված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի պարտավորությունը։

«Ուզում եմ նշել, որ նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում․ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն։ Դրանք տեղի չեն, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերի մասին է, այլ նաև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց։ Դա եռակողմ հայտարարություն է, և պարտավորությունները կիսում են բոլոր 3 կողմերը։ Մենք աշխատում ենք այդ հարցին արագ լուծում տալու համար»,-նշել է Փաշինյանը։

ՌԴ ԱԳ նախարար Դմիտրի Լավրովը հունվարի 18-ին հայտարարել է, որ ավելի վաղ Ադրբեջանը հանձնել է այն գերիներին, որոնք մինչև նոյեմբերի 9-ը գերևարվել էին, սակայն դեկտեմբերի սկզբին այլ հարց է առաջացել։

«Մի խումբ հայ զինվորականներ գերևարվել են դեկտեմբերի սկզբին, 62 հոգի։ Ադրբեջանը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ այդ շրջան են տեղափոխվել մարտական գործողությունների ավարտից հետո, նրանց պետք է դիտարկել առանձին ընթացակարգով և նրանք նոյեմբերի 9-ի հայտարարության հետ առնչություն չունեն։ Ես խոսել եմ ՀՀ ԱԳ նախարարի հետ ցուցակները ճշտելու համար, պարզվել է, որ թիվը 62-ից ավելի է»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ

09.10.2026 10:53

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

09.10.2026 10:49

Գրախոսություն․ Գագիկ Հայրումյանի «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» երկգիրք աշխատության վերաբերյալ

09.10.2026 10:26

Թուրքմենստանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

09.10.2026 10:10

Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Թուրքմենստանում ԱՊՀ երկրների առաջնորդների համար կազմակերպված ընդունելության ժամանակ

08.10.2026 22:30

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում Իրանին աջակցելու համար․ Պուտինը՝ Փեզեշքիանին

08.10.2026 22:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի

08.10.2026 20:25

Դատարանը կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն մեղավոր է ճանաչել

08.10.2026 19:05

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

08.10.2026 17:20

Փաշինյանն ու Թուրքմենստանի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ

08.10.2026 17:05

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում TRIPP-ի շրջանակներում քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերը

08.10.2026 16:42

Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքը ինտեգրել TRIPP-ի հետ

08.10.2026 15:59