Տելեգրամի ադրբեջանական ալիքները արցախահայությանը հեռախոսազանգերով հոգեբանական տեռորի ենթարկելու կոչեր են անում

03.08.2022 20:05
1067

 Արցախի Հանրապետության սահմանագոտու տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող ռազմական սադրանքների ֆոնին Տելեգրամի ադրբեջանական հայատյաց ալիքները Արցախի բնակչությանը հոգեբանական տեռորի ենթարկելու կոչեր են անում՝ փորձելով խուճապ տարածել արցախահայության շրջանում: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Տելեգրամի ադրբեջանական ալիքներով տարածվող հաղորդագրություններում նշվում են +374 (047) կոդով սկսվող հեռախոսահամարներ: Ադրբեջանական ալիքները կոչ են անում ադրբեջանցի հետևորդներին հերթով զանգել բոլոր համարներով, խուճապ տարածել հայերի մեջ և «օգտակար տեղեկություններ» ստանալ նրանցից հայկական մարտական դիրքերի տեղակայման, խրամատների, նրանց պաշարների մասին: Ընդ որում, նշվում է, թե «մենք անձամբ կփոխանցենք այդ տեղեկությունները Ադրբեջանի հատուկ ծառայություններին և պաշտպանության նախարարությանը»:

Հաղորդագրություններն ուղեկցվում են հայերի հասցրին ռասիստական բնույթի վիրավորանքներով:

Հարկ է ընդգծել, որ նման գործողությունները ադրբեջանական կողմից վաղուց արդեն նորություն չեն և լիովին համապատասխանում են Արցախի հայ բնակչությանը էթնիկ զտման, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու և հնարավոր բոլոր միջոցներով ահաբեկելու Ադրբեջանի՝ պետական մակարդակով իրականացվող քաղաքականությանը, ինչի մասին Արցախի իշխանություններն ու իրավապաշտպանները բարձրաձայնել են բազմիցս:

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11