Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18
301

Հոկտեմբերի 10-ին Շրվենանց գյուղում օրը տոնական էր․տեղի ունեցավ մշակույթի տան պաշտոնական բացման արարողությունը, որը համայնքի ղեկավարի հերթական նախաձեռնությունն է՝ համայնքի համաչափ զարգացման ու գյուղական բնակավայրերում մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերի շարքից։

 Շենքի բացումն ազդարարել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ու Շրվենանց գյուղի վարչական ղեկավար Վազգեն Գրիգորյանը՝ կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը։

 Համայնքային այս կառույցի նորոգումը շրվենանցիների համար սպասված իրադարձություն էր, քանի որ տարիներ շարունակ գյուղացիները զրկված են եղել մշակութային ու կրթական միջավայր ունենալու, ինչպես նաև գյուղում ժամանցը կազմակերպելու հնարավորությունից։ Այժմ գյուղն ունի ժամանակակից գույքով ու տեխնիկայով հագեցած մշակույթի տուն, ինչը կնպաստի գյուղի երբեմնի կրթամշակութային կյանքի վերականգնմանը, կրթական նախաձեռնությունների խթանմանը և բնակիչների համար առաջնային բուժօգնության հասանելիության ապահովմանը։

 Տոնական այս օրը գյուղացիների բարձր տրամադրությունը իրենց գեղեցիկ ելույթներով ապահովել են Կապանի մշակույթի կենտրոնի մենակատարները։

 Մշակույթի տան նորոգումն իրականացվել է համայնքային միջոցներով՝ շուրջ 17 մլն ՀՀ դրամի ներդրմամբ։

 Շինարարական կազմակերպությունը՝ «Թի Էմ Բիլդ» ՍՊԸ։

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36