ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպիսին կլինի վարորդական իրավունք ստանալու նոր կարգը

16.07.2019 11:41
1876

Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից վարորդական վկայական ստանալու կարգը կփոխվի…

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը նոր նախագիծ է մշակել, ըստ որի` կսահմանվի վարորդական վկայական ստանալու քննությունների ընդունման եւ տրամադրման կարգը…

Բացի այս, կսահմանվեն վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային եւ միջազգային վարորդական վկայականի ձեւն ու նկարագիրը…

ՙԺողովուրդ՚ օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքացին վարորդական վկայական ստանալու համար պետք է ներկայացնի անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար,

ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող, անձը հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական…

Ի դեպ, բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում անձին վարորդական վկայական չի տրամադրվում…

Իսկ, ահա, քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ներկայացնեն օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ եւ ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական…

Բացի այս, քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր, գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարի վճարման անդորրագիր…

ՙԺողովուրդ՚ օրաթերթը տեղեկացավ, որ այսքանով չի ավարտվում փաստաթղթերի ցանկը…

Պարզվում է` անհրաժեշտ է ներկայացնել նաեւ վարորդական վկայական ստանալու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ,

ինչպես նաեւ բժշկական հավատարմագրման մասին տեղեկանք` բացառությամբ «A», «B» եւ «BE» կարգերի ու «AM», «A1» եւ «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի,

որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ եւ բժշկական հավատարմագրման մասին տեղեկանք չի պահանջվում…

newstime.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22