ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Կարապետյանին փորձում են համոզել. պատգամավորը դուրս կգա «Իմ քայլ»-ից. «ժողովուրդ»

11.12.2020 11:13
2100

«ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում չեն դադարում դժգոհություններն իշխանություններից ու պատերազմից հետո ստեղծված իրավիճակից, ու դրանք ավելի են խորանում: Եվ թեեւ շատ պատգամավորներ այս պահին չեն լքում խմբակցությունը, որոշներն էլ մանդատներն են վայր դնում, այնուամենայնիվ, խմբակցության ներսում իրավիճակն առաջվանը չէ։

Մեր աղբյուրները հայտնում են, որ ամեն ինչ հարթ չի «ժողովուրդ» օրաթերթինընթանում «Իմ քայլի» ներսում, եւ նույնիսկ նիստերը հնարավոր չի լինում ավարտել կամ ամփոփել մեկ դիրքորոշմամբ. այն գրեթե միշտ ավարտվում է վիճաբանությամբ:

Եվ այս համատեքստում «ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ առաջիկայում կտրուկ քայլ է անելու նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը, որը վարկանիշային ընտրակարգով պատգամավոր էր դարձել Սյունիքի մարզից: Այս որոշման պատճառն իր հայրենի մարզում տեղի ունեցող իրադարձություններն են սահմանազատման աշխատանքների մասով, եւ շատ դեպքերում գյուղացիների հողատարածքներն անցել են ադրբեջանական կողմին, եւ վերջիններս բողոքում են: Տիգրան Կարապետյանն էլ, ի նշան բողոքի, մտադրություն ունի խմբակցությունից դուրս գալ: Սակայն, մեր տեղեկություններով, նրա հետ այս օրերին զրույցներ են ունենում, խնդրում են գոնե հիմա նման քայլի չդիմել:

Գրեթե ամեն օր նրան է զանգահարում խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝ ասելով, որ եթե ցանկանում է հեռանալ, թող մանդատը վայր դնի եւ չհարվածի թիկունքից, սակայն Կարապետյանն էլ ասել է՝ ինքը կորոշի, թե ինչպես վարվել: Հավելենք, որ նա երկար ժամանակ է, ինչ խորհրդարան չի գալիս:


 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01