ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանցագործության աճը չպետք է դրամատիզացնեն, այլ դեմը առնեն. Սուրեն Աբրահամյան

10.03.2019 13:06
1509

Ըստ ոստիկանության տվյալների` 2018 թվականին հանցագործությունների ընդհանուր թիվը Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, աճել է 11,2 տոկոսով կամ 2 հազար 267 դեպքով: Դա հիմնականում պայմանավորված է սեփականության դեմ ուղղված եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվի աճով:

2018 թվականին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման աշխատանքներում աննախադեպ աճ է գրանցվել: Եթե 2017-ին արձանագրվել էր 634 դեպք, ապա 2018-ին դրանց թիվն աճել է մոտ 2,5 անգամ` կազմելով 1 353:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ, թե արդյոք իրավապահ համակարգը լավ չի աշխատում, որ համաներումից հետո հանցագործությունների աճ է արձանագրվել. «Անկեղծ ասած` ամբողջական թվերին ես չեմ տիրապետում, բայց իշխանությունը եթե նման քայլի գնում է, նաեւ պետք է կանխարգելիչ միջոցառումներ անի, որպեսզի դրա հետեւանքները հասարակությունը իր վրա չզգա: Այսինքն` համաներումով չէ, ոստիկանության լավ կամ վատ աշխատանքով չէ իրավիճակը պայմանավորված: Ընդհանրապես սոցիալական երանգ ունի, եւ իշխանությանը պետք է վերագրեն, ոչ թե ոստիկանությանը:

Հանցագործությունների աճի պարագաներում գործազրկություն, սոցիալական ծանր իրավիճակ, այդ բոլորը իր հերթին բերելու է այս պատկերին:

Համաներումը ուղղակի համընկավ, ես գոնե այդպես եմ պատկերացնում: Մեկ կամ երկու ֆակտորով չի պայմանավորված: Այդ նախապատրաստական աշխատանքը գոնե ինձ համար նկատելի չէր. ո՞նց պետք է դիմավորեն, մարդիկ ո՞նց են դուրս գալիս, ի՞նչ խնդիրներ ունեն, միգուցե հասարակությունը դրան պատրաստ չէր, որ այդ քանակի մարդ դուրս թողեին: Բայց այս ամենը մեկ կամ երկու բանով բացատրել սխալ է, ընդհանուր կոմպլեքս է, եւ իմ թվարկած այս բաների վրա պետք է ուշադրություն դարձնեն: Նույնիսկ այս պարագայում, սոցիալական այս կարգի լարված պարագայում եղանակն անգամ կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ: Այնպես որ այդ հանցագործության աճը չպետք է դրամատիզացնեն, այլ կոնկրետ քայլերով այդ հարցերի դեմը առնեն: Ես համոզված եմ, որ առանձնապես այս ամենը համաներման հետ կապված չէ, զուտ սոցիալական վիճակն է» :

Մանրամասները՝ տեսանյութում։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24