Թեժ պայքար. Ովքե՞ր են հավակնում Երևանի քաղաքապետի պաշտոնին

19.08.2018 10:05
1135

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։ Քաղաքական ուժերը չեն շտապում որոշում կայացնել՝ միայնակ մասնակցել ընտրություններին թե՞ դաշինքով, կամ առհասարակ մասնակցել թե՞ ոչ։ Այս պահին հստակ է ընտրությունների մասնակից մի քանի կուսակցությունների անունները, ցուցակները և քաղաքապետի թեկնածուները։

Ըստ այդմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում է դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տեղում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երկրորդ տեղում՝ «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար, «Ուրվագիծ» հաղորդման Պետրոս Ղազարյանը, իսկ երրորդ տեղում «Ինչ, որտեղ, երբ» խաղի գիտակ Արման Աբովյանը:

Վերջերս ստեղծված «Ռեֆորմիստներ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր՝ Արտակ Ավետյանը, 2-րդ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր՝ Էդուարդ Պողոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լևոն Սաֆարյանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ավագանու ցուցակների և քաղաքապետի թեկնածուների հարցով իրենք դեռևս քննարկումների փուլում են բայց որոշում կա մասնակցել ավագանու արտահերթ ընտրություններին։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ավելի վաղ հայտարարել է, որ իրենք մասնակցություն ունենալու են ընտրություններին, բայց թե ինչ ձևաչափով ու ցուցակով, հայտնի չէ։

ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք վերջնական որոշում ունեն՝ մասնակցելու են ավագանու արտահերթ ընտրություններին։ Համամասնական ցուցակի կամ քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ կուսակցությունում քննարկումները շարունակվում են։ Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ շրջանառվում է 5 թեկնածուի անուն, մոտ մեկ աբաթվա ընթացքում որոշում կկայացնեն ու կհրապարակեն անունները։

«Հայ հեղափոխական Դաշնակցությունը» (ՀՅԴ) այս պահին դեռ հստակ որոշում չունի՝ մասնակցել ընտրություններին թե ոչ։

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը» (ՀՀԿ), ևս որոշում չունի ընտրությունների մասնակցության մասով։

«Հնչակյան» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Արմեն Մկրտչյանը Առաջին լրատվականի հետ զրույցում նշեց՝ իրենք վերջնական որոշում ունեն մասնակցել ավագանու արտահերթ ընտրություններին։ Այս պահին քննարկվում է միայնակ կամ դաշինքով գնալու հարցը։

ՀՀՇ ցուցակի առաջին հորիզոնականում տեղ կզբաղեցնի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

Օրեր առաջ «Հայ ազգային կոնգրեսում» (ՀԱԿ) տեղի է ունեցել նիստ, որի օրակարգում եղել է ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։ Կուսակցությունը չի մասնակցի ավագանու ընտրություններին։

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Գալա» կուսակցության ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ «Երևանի հանրություն» նախաձեռնությունը դիմել է կուսակցությանը՝ ցանկություն ունենալով մասնակցել ավագանու ընտրություններին և առաջադրել Անահիտ Թարխանյանի թեկնածությունը։

«Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները նախընտրելի տարբերակ են համարում դաշինքով հանդես գալը, բայց հստակ որոշում դեռ չկա, իսկ քաղաքապետի իրենց հավանական թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է։

1in.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01