ՌԴ խաղաղապահները պաշտոնապես պետք է ԼՂ-ում մնան մինչև 2025 թվականի նոյեմբեր․ Պուտին

13.10.2023 20:56
765

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պաշտոնապես պետք է Լեռնային Ղարաբաղում մնան մինչև 2025 թվականի նոյեմբեր, այդ հարցը կլուծվի բանակցություններում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Պաշտոնապես մեր խաղաղապահներն այնտեղ են մինչև 2025 թվականի նոյեմբեր, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության մեջ պետք է որոշենք և լուծենք այն հարցը, թե ինչ և ինչպես ենք անելու առաջիկայում։ Դա բանակցությունների ընթացքում մենք կորոշենք», - ասել Է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ երբ 2020 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահների ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվելու մասին, նրանց մանդատը եղել է միայն հրադադարի ռեժիմի դիտարկումը:

«Ղարաբաղի կարգավիճակը վերջնական, այնուամենայնիվ, որոշված չէր, իսկ երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է, այդ ժամանակ ստացվեց, որ մեր խաղաղապահներն արդեն հաստատ, առանց որևէ կասկածի գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում, և, իհարկե, այժմ, ուղիղ ասենք, հայ բնակչության տեղահանման հետ կապված ծանր իրադարձություններից հետո, իրավիճակը բոլորովին և արմատապես փոխվել է»,- նշել է Պուտինը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22