Տիգրան Համասյան «Կձգտեմ մասնակցել Կապանի երաժշտական փառատոնին»

20.04.2024 11:40
1658

Տաղանդավոր ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը ապրիլի 21-ին հանդես կգա ոչ թե համերգասրահում, այլ Խուստուփ լեռան հարևանությամբ գտնվող Փսկու խութում: Ինչպես միշտ, այս անգամվա նրա համերգի հանդեպ հետաքրքրությունն ահռելի է: Ճանաչված երաժշտին հանդիպեցի Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում: Նախ երգեհոնային երաժշտություն հնչեցրեց, հետո սկսեց այն դաշնամուրը նվագել, որով պիտի հանդես գա: Քիչ հետո այն սկսեցին փաթեթավորել, որ հասցվի Կապանի մարզադաշտ, այնտեղից ուղղաթիռով Փսկու խութ: Երաժիշտն ակնհայտորեն զբաղված էր, բայց ճեպազրույց ունենալու «պատուհան» գտանք:

-Տիգրան, երևի սիրում եք էքստրեմալ պայմաններում հանդես գալ, Ձեզ հիշում եմ համերգով, երբ հանդես եկաք Գյումրու տնակների մոտ, որտեղ մարդիկ ապրում են 1988թ. երկրաշարժից հետո: Ինչպե՞ս գաղափար հղացավ, որ այս անգամ էլ ելույթ ունենաք Խուստուփի հարևանությամբ գտնվող Փսկու խութում:

-Մտահղացումը իր հայրենակից Հայկ Բարսեղյանինն է, ով ի դեպ, այստեղ է բնակվում և քանի որ շատ եմ կարևորում շփում բնության հետ և երաժշտությունն էլ բնության մի անքակտելի մասն է, կարևորեցի Խուստուփի հարևանությամբ նվագելու առաջարկը: Պետք է բնության մոտ լինենք, փորձենք ճանաչել մեր էությունը:

-Իսկ ի՞նչ ծրագրով եք հանդես գալու հանդիսականի առջև, որոնց թիվը ժամ առ ժամ աճում է, համենայն դեպս հյուրանոցների և հյուրատների տեղերը զբաղված են համերգից շատ առաջ:

-Խորագիրն ընդգրկում է իմ նախավերջին ալբոմում, որ կոչվում է «Ներքին կանչ» ընդգրկված գործերը: Որոշ ստեղծագործություններ կլինեն «Ծաղրարմատ» սկավառակից:

- Իսկ ստեղծագործելու ժամանակ մնու՞մ է, տեսնում ենք՝ շատ եք զբաղված:

- Ձգտում եմ ժամանակ գտնել: Ստեղծագործելն իմ գործունեության մի անբաժանելի մասն է:

-Իսկ հետևորդներ ունե՞ք, խոսքս սաներ ունենալու մասին է:

-Մասնավոր դասեր տալիս եմ, չեմ դասավանդում, մտքեր կան, որ հասունանում են, ժամանակը գա, ավելի լրջորեն կզբաղվեմ այդ գործով:

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկա շաբաթների համար:

-Մի շաբաթից կներկայացնեմ իմ նոր սկավառակից մի գործ՝ «Հազարան բլբուլ»-ի մոտիվներով:

-Որքանով տեղյակ ենք, բնակվում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ հանդես եք գալիս մշտական համերգներով:

-Այսպես ասեմ՝ անընդհատ ճանապարհորդում եմ, բայց այս վերջին տարում հիմնականում Հայաստանում եմ լինում, Երևանում:

-Կապանում անցած տարի կազմակերպվեց նախադեպը չունեցող երաժշտական միջազգային փառատոն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ և նախատեսվում է անցկացնել նաև այս ամռանը: Հնարավո՞ր է դուք էլ մասնակցություն ունենաք:

- Անշուշտ, այդպիսի խոսակցություն եղել է, մնում է միայն փառատոնի անցկացման ժամկետը չխանգարի իմ համերգային ծրագրերին: Իսկ ավելի ստույգ՝ ժամանակը ցույց կտա:

Հարցազրույցը՝ Վահրամ Օրբելյանի

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12