Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի դեմ

24.03.2021 16:08
1141

Մարտի 23-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին տեղակալ, Հայաստանի Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Խաչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել առնչվող երկու հրաման, իր օգտին բարենպաստ վարչական ակտ ընդունել և իրեն վերականգնել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։

Որպես ածանցյալ պահանջ՝ հայցվորը նաև խնդրում է իրեն ներառել պաշտպանության նախարարության N զորամասի անձնակազմի ցուցակներում և տրամադրել «բոլոր տեսակների բավարարումները»։

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։

Ավելի վաղ Տիրան Խաչատրյանը հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրը։

Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությանը նախորդել էր Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մասին հայտարարությունը։ Վարչապետի հայտարարության առնչությամբ Yerevan.Today-ը դիմել էր Տիրան Խաչատրյանին՝ խնդրելով մեկնաբանել «10 տոկոսով պայթելու» հայտարարությունը, ինչին ի պատասխան Տիրան Խաչատրյանը, ըստ լրատվամիջոցի՝ երկար ծիծաղել էր ու պատասխանել. «Իհարկե հնարավոր չէ… Ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ…»։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24