Տիրանի շնորհիվ մենք կենդանի մնացինք

26.03.2021 16:40
6337

Այս տարվա հունվարի 25-ին Տիրան Պետրոսյանը պիտի զորացրվեր՝ անցներ քաղաքացիական կյանքի, իրականացներ իր երազանքները։ Աճանանի միջնակարգ դպրոցը 2017 թ․ ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, նրա տարերքը ֆուտբոլն էր, հաճախել է «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ։ Մտադիր էր բարձրագույն կրթություն ստանալուց հետո լիովին նվիրվել մեծ ֆուտբոլին։

Մինչ այդ հայրենիքի առաջ պարտքը պիտի կատարեր։ Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Արցախի Հանրապետության Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում։

Սեպտեմբերի 27-ին հակառակորդը լայնամասշտաբ հարձակում սկսեց․ Տիրանը մարտական դիրքերում էր։

Մերօրյա Արցախյան պատերազմին մասնակցեց 33 օր։ Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Մարտունու շրջանի Քերթ գյուղում թշնամու անօդաչուի հարվածից իր մի քանի մարտական ընկերների հետ Տիրանը զոհվեց։

․․․Մարտի 25-ին Կապան համայնքի «Ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված նահատակ զինվորին։ Պատրաստվել էր անկյուն, որում ցուցադրվում էին նաեւ մարզական պարգեւներ եւ պարագաներ՝ այդ թվում ֆուտբոլային խաղակոշիկները։

 Ներկաները նախ՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը։

«Տիրանի շնորհիվ մենք կենդանի մնացինք՝ շրջանցելով ականապատ դաշտը»,- սա մարտական ընկերների խոստովանանքն է՝ նրա մասին ցուցադրվող տեսանյութից։

Հուշերով հանդես եկան Տիրանի կնքահայր Գրիգորի Խաչատրյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, Աճանանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Աննա Մաթեւոսյանը, «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի մարզիչ Աշոտ Մանուչարյանը, ուրիշներ․․․

Ցերեկույթին հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ եւ երգեր։

Վահրամ Օրբելյան

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17