ՏԻՐՈՋՆ ԸՆԴԱՌԱՋ՝ ՀՈՒՅՍՈՎ ԵՎ ՀԱՎԱՏՈՎ

13.02.2020 20:11
1561

Փետրվարի 13-ին մարզկենտրոն Կապանում հանդիսավոր կերպով նշվեց քառասունօրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը`Տեառնընդառաջը, կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ Տրնդեզը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։ Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է, որը նշվում է Սուրբ Ծնունդից քառասուն օր հետո։ Այսօրվա տոնակատարությունը մեկնարկեց Վահանավանքի վանական համալիրում, որտեղ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի, Տեր Վահան քահանա Հեբոյանի և Տեր Շիրակ քահանա Խանոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ժամերգության արարողություն և կատարվեց նորապսակների օրհնության կարգ։
Այնուհետև տարվա խաչքավոր Գևորգ Փարսյանը եկեղեցուց բերված ճրագով վառեց տոնական խարույկը, նորապսակները ցատկեցին խարույկի վրայով, շուրջպար բռնեցին և եկեղեցու խաչքավորի կողմից ստացան նվերներ։ Նույն արարողությունը երեկոյան շարունակվեց նաև Սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ արդեն խաչի այս տարվա քավոր Գարիկ Պետրոսյանը և համայնքի ղեկավարը Տեր Վահան քահանա Հեբոյանի գլխավորությամբ՝ օրհնված մոմից առկայծող կրակով վառեցին տոնի խորհրդանշական խարույկը։ Բոլորին բաժանվեց նաև տոնին հատուկ փոխինձ` բոված ցորեն, չամիչ, ընկույզ: Այնուհետև կրակի մոտ բերվեց պառավի արտաքինով խրտվիլակը, որը խորհդանշում է ցրտաշունչ ձմեռը: Եվ քանի որ Տրնդեզը խորհրդանշում է բնության զարթոնքը, խրտվիլակը երաժշտության ներքո նետվեց կրակի մեջ` ի նշան այն բանի, որ ժամանակն է այն իր տեղը զիջի գարնանը:
Դե իսկ տոնին ուրախ և բարձր տրամադրություն հաղորդեցին Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը՝ իրենց ներկայացրած երգի, պարի եւ երաժշտական այլ համարներով:
Նոր ընտանիք կազմած զույգերը տոնական օրվա կապակցությամբ եկեղեցու խաչի քավորից նվերներ և ծաղիկներ ստացան:

На изображении может находиться: 2 человека, люди стоят и борода

На изображении может находиться: 4 человека, люди стоят

На изображении может находиться: 5 человек, люди стоят, дерево, снег, на улице, природа и еда

 

На изображении может находиться: 2 человека, на улице и природа

На изображении может находиться: 2 человека, огонь, на улице и еда

На изображении может находиться: еда

На изображении может находиться: один или несколько человек, дерево, обувь, ребенок, толпа, свадьба и на улице

На изображении может находиться: 10 человек, люди сидят, люди едят и еда

На изображении может находиться: 2 человека, люди стоят, на улице и природа

На изображении может находиться: 2 человека, люди стоят и на улице

На изображении может находиться: 3 человека, люди стоят и борода

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40