Թիվ 12 ընտրատարածքից Աժ պատգամավորներին հրավիրում ենք հանդիպման

05.07.2019 21:29
1469

Անկախության տարիներին, որքանով հիշում եմ, Սյունիք-Զանգեզուր տարածաշրջանն այսպիսի ներկայություն (քանակական առումով) չի ունեցել հայոց խորհրդարանում:

Եվ դա շատ լավ է…

Ահա եւ մեր պատգամավորները՝ Նաիրա Զոհրաբյան, Սերգեյ Բագրատյան, Կարեն Համբարձումյան, Արմեն Խաչատրյան, Սրբուհի Գրիգորյան, Տիգրան Կարապետյան:

Անտարակույս, նրանց ակտիվ գործունեության դեպքում Սյունիքի մարզում (նաեւ Վայոց ձորում, որ ներառված է թիվ 12 ընտրատարածքի մեջ) շատ խնդիրներ կարելի է լուծել:

Աժ ընտրություններից անցել է մոտ ութ ամիս, եւ, կարծեք, ժամանակն է, որ ընտրողներս իմանանք՝ ինչո՞վ են զբաղված մեր ընտրյալնները, որքանո՞վ են կատարում նախընտրական խոստումները:

Մեզ՝ Գորիս խոշորացված համայնքի ավագանու անդամներիս, որպես ընտրողներ, նախեւառաջ հետաքրքրում է, թե մեր ընտրյալնները որքանո՞վ են ապրում գորիսեցի ընտրողների մտահոգություններով, ի՞նչ կոնկրետ հարցերում են նպաստում Գորիսի համայնքային իշխանությանը, որքանո՞վ են Գորիսի հիմնախնդիրների լուծմանը հետամուտ լինում օրենսդիր մարմնում եւ գործադիրում:

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, ավագանու աջակցությամբ, ծավալուն աշխատանքներ է իրականացնում համայնքային կյանքի բազմաթիվ ոլորտներում, ինչի արդյունքներն ակնհայտորեն երեւում են:

Բայց համայնքի հաջողություններն առավել շատ, առավել ընդգրկուն եւ հիմնավոր կլինեն, եթե մեր պատգամավորները լինեն ընտրողներիս հետ, Գորիս համայնքի, ինչպես եւ ընտրատարածքի մյուս համայնքների հետ:

Հենց այս մտածումների արդյունքում էլ հանգել ենք եզրակացության, որ հասունացել են թիվ 12 ընտրատարածքից պատգամավորների եւ Գորիս համայնքի ավագանու անդամների միջեւ հանդիպումն ու երկխոսությունը:

Դա, համոզված ենք, կդառնա առաջին ու գործնական քայլը՝ ստեղծելու մի հարթակ, որտեղ պարբերաբար կիմանանք, թե ինչով են զբաղված մեր ընտրյալները, կճշտենք, թե Գորիսի առջեւ ծառացած առավել կարեւոր եւ օրախնդիր հարցերի լուծման ճանապարհին  ինչ ձեւաչափով ու ինչպիսի մասնակցություն կունենան պատգամավորները:

Գրեթե վստահ եմ, որ թիվ 12 ընտրատարածքից Աժ պատգամավորներն ըմբռնումով եւ ուրախությամբ կարձագանքեն Գորիսի ավագանու այս նախաձեռնությանն ու առաջիկա օրերին (իրենց համար հարմար ժամանակ) կայցելեն Գորիսի համայնքապետարան ու կհանդիպեն համայնքի ավագանու հետ:

Անշուշտ, ցանկալի է, որ վեց պատգամավորը միասին գան հանդիպման, բայց ենթադրվող համագործակցության արդյունավետությունը չի տուժի, եթե նույնիսկ այցելեն առանձին-առանձին:

Եվ ուրեմն՝ սպասում ենք թիվ 12 ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Սերգեյ Բագրատյանի, Կարեն Համբարձումյանի, Արմեն Խաչատրյանի, Սրբուհի Գրիգորյանի, Տիգրան Կարապետյանի՝ Գորիսի համայնքապետարան այցելելուն, որտեղ էլ կհանդիպեն համայնքի ավագանու անդամներին հետ:

Գորիս համայնքի ավագանու անդամ Կարեն Լազարյանի (Karen Lazaryan) ֆեյսբուքյան էջից

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40